
Գործառնավար-գանձապահ
Ինեկոբանկ ՓԲԸ
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Բանկի ծառայությունների պայմանների և սակագների վերաբերյալ հաճախորդներին տեղեկատվության տրամադրում
- Վարկերի մարումների իրականացում
- Բանկային, ավանդային հաշիվների համալրում/ելքագրում
- Կանխիկ, անկանխիկ գումարների և այլ արժեքների փոխարկում
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- MS Office իմացություն
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Թիմայնություն
- Ուշադրություն
- Արագաշարժություն
- Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև Մայիսի 25։
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։