
Տաղանդների ներգրավման ավագ մասնագետ
Ինեկոբանկ ՓԲԸ
Հիմնական պարտականություններ.
- Լավագույն թեկնածուի պրոֆիլի ձևավորում համապատասխան ստորաբաժանման հետ
- Արդյունավետ որոնման տարբերակների առանձնացում՝ աշխատատեղի պահանջներից կախված
- հայտարարությունների կազմում
- հարցազրույցների կազմակերպում
- լավագույն թեկնածուի ընտրության որոշման գործընթացի իրականացում
- Ուղիղ որոնման մեթոդով դիտարկված, սակայն չընտրված թեկնածուներին արդյունքների վերաբերյալ հետադարձ կապի ապահովում
- Համապատասխան թեկնածուների առաջարկի ձևավորում և ներկայացում
- Որպես լավագույն գործատու դիրքավորման գործընթացներում ներգրավվում, այդ թվում
- համագործակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների, կարիերայի կենտրոնների հետ
- մասնակցություն կազմակերպվող աշխատաշուկաներին, կարիերայի օրերի, աշխատանքի տոնավաճառներին, տարաբնույթ միջոցառումներին
- այցելություններ բուհեր, երիտասարդական միջոցառում-հավաքների՝ Ինեկոբանկը որպես լավագույն գործատու ներկայացնելու ու լավագույներին ներգրավելու նպատակով
- Բաժնի զարգացման և տարեկան պլանավորման աշխատանքներին մասնակցություն
Պահանջվող որակավորում.
- 3+ տարվա ոլորտային փորձ․
- «Sourcing», «Head hunting», «Executive search» մեխանիզմների, գործիքների ու հարթակների գերազանց տիրապետում
- «Employer Branding»-ի հիմունքների և գործիքակազմի իմացությունն ու կիրառումը կդիտվի որպես առավելություն
- Մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականություն իմացություն
- Հավաքագրման գործընթացների գերազանց իմացություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- MS Office լավ իմացություն
Գործարար որակներ և անձնային հմտություններ.
- Իրավիճակային վերլուծություն իրականացնելու ունակություն
- Ստեղծագործ միտք
- Բանակցություններ վարելու զարգացած կարողություն
- Առաջնորդման հմտություն
- Հարաբերությունների կառավարման և պահպանման հմտություն
- Տրամաբանական և մաթեմատիկական մտածողություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. հունիսի 30-ը:
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։