
Կոնտակտային կենտրոնի մասնագետ
Ինեկոբանկ ՓԲԸ
Աշխատանքային ժամեր. 09:00-ից 18:00, 14:00-ից 22:00, 21:00-ից 09:00
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Հեռախոսազանգերի ընդունում
- Հաճախորդների պահանջմունքների բացահայտում, խորհրդատվության տրամադրում
- Հաճախորդների կողմից հեռահաղորդակցման միջոցներով ստացված հանձնարարականների կատարում․
- Հաշիվների միջև փոխանցումներ
- Արագ դրամական փոխանցումների վճարում
- Օնլայն կատարված գործարքների չեղարկում
- Ինեկո Օնլայն համակարգի նոր մուտքային տվյալների տրամադրում
- Քարտի բլոկավորում
- Հեռախոսազանգի միջոցով հայտերի ընդունում և փոխանցում այլ բաժին
- Հեռահաղորդակցման ուղիների՝ FB, Viber, կայքի, Ինեկո օնլայնի միջոցով ստացված նամակների պատասխանի կազմում և տրամադրում հաճախորդին, հայտերի ուղղորդում համապատասխան բաժիններ
- Ըստ անհրաժեշտության ելքային զանգերի կատարում
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- MS Office լավ իմացություն
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն
- Խորհրդատվական և սպասարկման հմտություններ
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Խնդիրներ լուծելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Վճռականություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. մայիսի 25-ը:
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։