Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
19.12.2026

Pharm Etalon Plus-ը փնտրում է SMM Specialist, ով պատասխանատու կլինի սոցիալական մեդիայի էջերի վարման, վիզուալ նյութերի պատրաստման և գովազդային արշավների իրականացման համար։

Պարտականություններ

  • Ընկերության և ֆիզ անձի սոցիալական մեդիայի էջերի վարում։

  • SMM հրապարակումների դիզայնի պատրաստում։

  • Stories-ների պատրաստում և հրապարակում։

  • Reels-երի նկարահանում, մոնտաժ և հրապարակում։

  • Լուսանկարահանումների և վիդեոնկարահանումների իրականացում։

  • Պատրաստի նյութերի հիման վրա սոցիալական մեդիայի հրապարակումների ձևավորում։

  • Meta Ads Manager-ի միջոցով թիրախավորված գովազդների կարգավորում և կառավարում։

  • Հրապարակումների տեղադրում և էջերի ամենօրյա ակտիվության ապահովում։

  • Գովազդային արշավների արդյունքների մշտադիտարկում։

Պահանջներ

  • SMM ոլորտում աշխատանքային փորձ։

  • Meta Business Suite և Ads Manager գործիքների իմացություն։

  • Reels նկարահանելու և մոնտաժելու գործնական հմտություններ։

  • Canva, CapCut կամ համարժեք ծրագրերով աշխատելու կարողություն։

  • Վիզուալ բովանդակության ստեղծման հմտություններ։

  • Ստեղծագործական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ։

  • Ինքնուրույն աշխատելու և առաջադրանքները ժամանակին կատարելու կարողություն։

Մենք ակնկալում ենք

  • Աշխատանքների պորտֆոլիոյի ներկայացում։

  • Սոցիալական մեդիայի էջերի վարման փորձ։

  • Reels-երի, Stories-ների և գովազդային նյութերի պատրաստման օրինակներ։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

Ֆարմ Էտալոն ընկերությունը հանդիսանում է SANDOZ միջազգային դեղագործական ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գլխավոր առաքելությունն է փոխանցել առողջապահական բնագավառի մասնագետներին հուսալի և պրոֆեսիոնալ տեղեկատվություն դեղամիջոցների վերաբերյալ:

Մեր նպատակն է բարելավել կյանքի որակը Հայաստանում՝ ապահովելով արդյունավետ և ժամանակակից դեղամիջոցների հասանելիություն։ Մենք հանդիսանում ենք հուսալի օղակ՝ համաշխարհային դեղարտադրողների և Հայաստանի առողջապահական համակարգի միջև։

Ընկերությունը հետևողական է ամբողջ գործընթացին՝ սկսած դեղերի գրանցումից և մատակարարումից մինչև առաջխաղացում և մասնագիտական խորհրդատվություն՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում