Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Ֆարմ Էտալոն Պլյուս ՍՊԸ / Սանդոզ

Աշխատակիցների քանակ` 1-15
Մեր մասին

Ֆարմ Էտալոն ընկերությունը հանդիսանում է SANDOZ միջազգային դեղագործական ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գլխավոր առաքելությունն է փոխանցել առողջապահական բնագավառի մասնագետներին հուսալի և պրոֆեսիոնալ տեղեկատվություն դեղամիջոցների վերաբերյալ:

Մեր նպատակն է բարելավել կյանքի որակը Հայաստանում՝ ապահովելով արդյունավետ և ժամանակակից դեղամիջոցների հասանելիություն։ Մենք հանդիսանում ենք հուսալի օղակ՝ համաշխարհային դեղարտադրողների և Հայաստանի առողջապահական համակարգի միջև։

Ընկերությունը հետևողական է ամբողջ գործընթացին՝ սկսած դեղերի գրանցումից և մատակարարումից մինչև առաջխաղացում և մասնագիտական խորհրդատվություն՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։

Մեր արժեքները

Էթիկա
Մենք գործում ենք ազնվորեն ՝ պահպանելով կորպորատիվ բարձր պատասխանատվություն և վստահելի հարաբերություններ մեր գործընկերների, բժիշկների, դեղագետ/դեղագործների և հիվանդների միջև։

Պատասխանատվություն

Մենք լիովին պատասխանատվություն ենք կրում մեր արտադրանքի որակի, կայացվող որոշումների և յուրաքանչյուր արդյունքի համար՝ ապահովելով վստահելի հարաբերություններ արտադրողի և սպառողի միջև։

Մասնագիտություն

Մեր աշխատանքը հիմնված է բարձր պրոֆեսիոնալիզմի և էթիկական սկզբունքների վրա, ինչի շնորհիվ կառուցում ենք երկարաժամկետ և վստահելի համագործակցություն ոլորտի մասնագետների և գործընկերների հետ։

Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր

Աշխատանք Ֆարմ Էտալոն Պլյուս ՍՊԸ / Սանդոզ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Ֆարմ Էտալոն Պլյուս ՍՊԸ / Սանդոզ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Աշխատակիցների քանակ
1-15
Industry
Ոլորտ
Առողջապահություն, Բժշկություն
Սոցիալական ցանցեր