Շուկայի զարգացման պատասխանատու
"Natfood" CJSC
Նկարագրություն
Մեր թիմը համալրելու նպատակով փնտրում ենք ճկուն և պատասխանատվության բարձր զգացումով շուկայի զարգացման պատասխանատուների ցանցային խանութների հետ աշխատելու համար:
Պարտականություններ
- Այցելություն վաճառակետեր
- Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում
- Պատվերների գրանցում
- Ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում
- Գովազդային նյութերով ապահովում
- Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է
- Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք
- Հաճախորդների ներգրավելու, բանակցելու աշխատանքային փորձ
- Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
- Արագ կոմնորոշվելու,հաշվարկներ կատարելու կարողություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն
“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.
“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը
Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։
1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:
2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:
2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:
«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:
Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:
2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:
Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը: