Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

"Natfood" CJSC

13 բաժանորդ
Հասցե` Երևան, Ջրվեժ, Քոչինյան 13/10
Աշխատակիցների քանակ` 1-15
Կայք` www.natfood.am
Հեռ.` +374 60 477 400
Մեր մասին

“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.

“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը

Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։

1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:

2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:

2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:

«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը:  Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:

Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:

2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:

Արդյունքում կառուցվեց  գործարան:  Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը:

Աշխատանք "Natfood" CJSC-ում
Մեր արժեքները

Մենք առաջնորդվում ենք հետևյալ արժեքներով`

  • Ավանդույթների պահպանում

Հայ մշակույթում իր առանձնահատուկ տեղն ունի հայկական խոհանոցը: Դարերի խորքից եկած ավանդական բաղադրատոմսերն ու համային բազմապիսի համադրություններն ըստ արժանվույն գնահատելով՝ մենք այն հետևողականորեն պահպանում ենք մեր արտադրանքում:

Ինչպես նաև, մեր կայքում առկա բաղադրատոմսերը կօգնեն Ձեզ համեղ ուտեստների պատրաստման գործընթացում։

  • Մշտական զարգացում

Ընկերությունը մշտապես հետևում և արձագանքում է ժամանակակից պահանջներին և տեխնոլոգիական նորամուծություններին. ողջ արտադրական պրոցեսը իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան:

  • Բնական արժեքներ

Մենք գիտակցում ենք էկոլոգիապես մաքուր սննդամթերքի կարևորությունը և ձգտում ստեղծել արժեքներ, որոնք առավելագույնս մոտ են բնությանը:

  • Պատասխանատվություն

Հանդիսանալով սննդարդյունաբերության ներկայացուցիչ՝ մենք պարտավոր ենք մեծ պատասխանատվությամբ մոտենալ յուրաքանչյուր մանրուքին՝ առաջին հերթին կարևորություն տալով սննդի անվտանգությանը:

  • Հարգանք

Մեր գործունեության հիմքում հարգանքն է մեր սպառողի և գործընկերների նկատմամբ:  Մեր հաջողության չափանիշը սպառողների գոհունակության ապահովումն  է:

  • Թիմային աշխատանք

Ընկերությունը  գործում է  որպես կենդանի օրգանիզմի փոխկապակցված համակարգ, որում յուրաքանչյուր աշխատող առաջնորդվում է  մեկ ընդհանուր առաքելությամբ. հավատում մեկ ընդհանուր նպատակի համար գործելու դեպքում` հաջողության հասնելու սկզբունքին:

Այսպիսով, մեր մասին հաճախորդների կողմից հնչած դրական կարծիքները մեր աշխատանքի լավագույն գնահատականն են։

address
Հասցե
Երևան, Ջրվեժ, Քոչինյան 13/10
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք
Phone
Հեռ.
+374 60 477 400
Սոցիալական ցանցեր