Հաշվետար
"Natfood" CJSC
Նկարագրություն
Բիէլլա Մսամթերքի գործարանը իր թիմի համալրման նպատակով փնտրում է մոտիվացված և պատասխանատու հաշվետարի ընկերության կառավարչական հաշվապահական բաժնում աշխատելու համար:
Պարտականություններ
- Իրացման ձևակերպում,
- Ապրանքանյութական արժեքների շարժի և նյութածախսի հաշվառում
- Մասնակցում է Հումքի պահեստի պարբերական գույքագրումներին:
- Արտադրական ստորաբաժանման կողմից ստացված հաշիվների ստուգում և մուտքագրում հաշվապահական համակարգ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն Ֆինանսական կամ Տնտեսագիտական ոլորտում ցանկալի է,
- Առնվազն 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- 1C և MS Office ծրագրերի իմացություն։
“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.
“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը
Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։
1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:
2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:
2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:
«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:
Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:
2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:
Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը: