Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

QR դրոշմավորման և E-Mark համակարգի մասնագետ

Պրեմիեր ֆուդս ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
30.07.2025

Նկարագրություն

Premier Foods ընկերությունը փնտրում է մասնագետի, ով պատասխանատու կլինի ապրանքների QR դրոշմավորման գործընթացի և E-Mark համակարգի վարման համար։

Պարտականություններ

  • Վարել E-Mark համակարգը՝ ըստ գործող կանոնակարգերի և պահանջների,
  • Ապրանքների համար պատվիրել համապատասխան QR կոդեր,
  • Իրականացնել դրոշմապիտակների ստացման, տպագրման, վերագրման և հաշվառման գործընթացը, սահմանված չափանիշներին համապատասխան,
  • Բաժանել վերագրված դրոշմապիտակները համապատասխան աշխատակիցներին և հետևել դրանց ճշգրիտ փակցմանը,
  • Հետևել QR կոդերի և դրոշմապիտակների մնացորդներին՝ յուրաքանչյուր ապրանքային խմբի համար՝ անխափան գործընթացի ապահովման համար,
  • Հետևել կատարման գործընթացին, վերահսկել ապրանքների վիճակը՝ վնասված կամ ոչ համապատասխան դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների հայտանաբերման համար,
  • Իրականացնել վերադարձված կամ վնասված ապրանքների դրոշմապիտակների խոտանման գործընթացը,
  • Մասնակցել գույքագրման գործընթացին,
  • Կապի մեջ լինել լոգիստիկայի ղեկավարի հետ՝ նոր ապրանքատեսակների ժամանակին գրանցման համար,
  • Ստեղծել և բարեխղճորեն պահպանել փաստաթղթերը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային ծրագրերի (Microsoft Word, Excel) հետ աշխատանքի հմտություններ,
  • Ռուսերենի և անգլերենի լավ գրավոր և բանավոր իմացություն,
  • Պահեստում ապրանքաշրջանառության վերաբերյալ գիտելիքները կդիտվեն որպես առավելություն,
  • Զանգվածային տվյալների մշակման և համակարգերի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Վերլուծական մտածողություն և խնդրի լուծման կարողություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Բագրատունյան 89/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
043188007

Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Carlsberg Group and Makfa in RA.

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում