Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պրակտիկայի հնավարություն Ինեկոբանկի ՄՌ թիմում (1 ամիս)

Ինեկոբանկ ՓԲԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ, Ուսանողական, Պրակտիկա
Վերջնաժամկետ`
10.09.2026

Նկարագրություն

Ինեկոբանկի ՄՌ թիմում առկա է պրակտիկայի հնարավորություն։

Ուսանողը կստանա․

  • Գործնական փորձ Ուսուցման և զարգացման (Learning & Development) ոլորտում
  • Ներգրավվածություն իրական ուսուցման նախագծերում՝ գաղափարից մինչև իրականացում
  • Էլեկտրոնային ուսուցման (e-learning) և ուսումնական բովանդակության մշակման գործնական հմտություններ
  • Դասընթացների կազմակերպման և նախագծերի համակարգման փորձ
  • Հնարավորություն զարգացնելու հաղորդակցման, կազմակերպչական և նախագծերի կառավարման հմտությունները

Պարտականություններ

  • Մասնակցել էլեկտրոնային և օֆլայն դասընթացների պատրաստման գործընթացին՝ նյութերի մշակում, վիդեո դասընթացների նախագծում, բովանդակության դիտարկում
  • Աջակցել օֆլայն դասընթացների կազմակերպմանը՝ ուսուցման ժամանկացույցի պլանավորում, ուսումնական նյութերի պատրաստում
  • Մասնակցել ուսուցման նախագծերի իրականացման տարբեր փուլերին և աջակցել բաժնի ընթացիկ աշխատանքներին
  • Աջակցել ուսումնական նյութերի համակարգման և թարմացման աշխատանքներին

Պահանջներ

  • Ուսանող, որը կկարողանա ամբողջ դրույք ներգրավվածություն ունենալ բաժնի աշխատանքներին
  • Համակարգչային հիմնական ծրագրերի (Microsoft Word, PowerPoint) լավ իմացություն
  • Ուշադրություն մանրուքներին, կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում
  • Սովորելու ցանկություն, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն

Ընկերության մասին
address
Հասցե
17, Թումանյան փողոց, Երևան
address
Աշխատակիցների քանակ
501-1000

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։

Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում