Պահեստի աշխատող
«Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ
Նկարագրություն
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ–ն աշխատանքի է հրավիրում աշխատակցի՝ պահեստում աշխատելու համար:
Պարտականություններ
- Ապրանքների ընդունում, դասավորում,
- Պատվերների հավաքում և տեսակավորում։
Պահանջներ
- Կազմակերպված աշխատելու ունակություն,
- Արագաշարժություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - շաբաթ՝ 09:00 - 18:00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝
+(374) 43 60 10 70
« Նատալի Ֆարմ Դեղատուն » ՍՊԸ - ն հանդիսանում է Հայաստանի առաջատար դեղատնային ցանցերից մեկը՝ ունենալով 120-ից ավելի գործող դեղատուն ամբողջ հանրապետության տարածքում։
Դեղատնային ցանցը լայն աշխարհագրական ներկայություն ունի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի մարզերում՝ ապահովելով որակյալ, հասանելի և պատասխանատու դեղագործական սպասարկում հազարավոր քաղաքացիների համար։ « Նատալի Ֆարմ » - ը հանդիսանում է նաև Հայաստանի խոշոր հարյուր հարկատուներից մեկը, ինչը վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և պետության առջև բարձր պատասխանատվության մասին։
Ներկայություն
« Նատալի Ֆարմ դեղատնային » ցանցը գործում է հետևյալ տարածքներում․
- Երևան,
- Արագածոտն – Աշտարակ, Ապարան,
- Արարատ – Արարատ,
- Արմավիր – Արմավիր, Էջմիածին, Մեծամոր,
- Գեղարքունիք – Գավառ, Սևան,
- Լոռի – Վանաձոր, Տաշիր,
- Կոտայք – Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան,
- Շիրակ – Ախուրյան, Գյումրի,
- Սյունիք – Կապան,
- Տավուշ – Բագրատաշեն, Դիլիջան, Իջևան:
Այս լայնածավալ ներկայությունը թույլ է տալիս ապահովել հասանելիություն ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ մարզային և սահմանամերձ համայնքներում։
Միջազգային համագործակցություն և ներմուծում
« Նատալի Ֆարմ » - ը համագործակցում է միջազգային առաջատար արտադրողների և մատակարարների հետ՝ իրականացնելով ներմուծումներ տարբեր ռազմավարական շուկաներից։
Ընկերությունը ներմուծումներ է իրականացնում՝
- Ամերիկայի Միացյալ Նահանգներից,
- ԵՄ անդամ պետություններից, մասնավորապես՝ Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից,
- ԱՊՀ անդամ պետություններից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից,
- ինչպես նաև Ասիայի առաջատար երկրներից՝ Չինաստանից, Ճապոնիայից և Հնդկաստանից։
Մեր թիմը և զարգացման մշակույթը
« Նատալի Ֆարմ Դեղատանը» աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք ոչ միայն ղեկավարում են օպերացիոն գործընթացները, այլ նաև համակարգված կերպով փոխանցում են իրենց փորձն ու գիտելիքները նոր աշխատակիցներին։
Ընկերության աշխատանքային առանցքային կարգախոսներից են՝ « ՃԻՇՏ ՄԱՐԴԸ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ » և « ՄԵՆՔԸ ՈՒԺԵՂ Է ԵՍԻՑ », որի հիման վրա կառուցվում են կադրերի ընտրության, զարգացման և առաջխաղացման գործընթացները։
Աշխատակիցների զարգացում և ուսուցում
Աշխատակիցների զարգացումն ու շարունակական ուսուցումը հանդիսանում են ընկերության ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկը։
Ուսուցման գործընթացը իրականացվում է՝
- ներքին ռեսուրսներով՝ փորձառու մասնագետների, մենթորների և ղեկավարների ներգրավմամբ,
- արտաքին ռեսուրսներով՝ մասնագիտական դասընթացների, սեմինարների և վերապատրաստումների միջոցով։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս նոր աշխատակիցներին արագ ադապտացվել և կիրառել տեսական գիտելիքները գործնական միջավայրում, իսկ փորձառու մասնագետներին՝ շարունակաբար կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Մեր մոտեցումը աշխատակցին
« Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը իր աշխատակիցներին առաջարկում է․
- կայուն և երկարաժամկետ աշխատանք,
- հստակ կազմակերպված աշխատանքային գործընթացներ և գրաֆիկ,
- համակարգված ներգրավում և փոխգործակցություն,
- մասնագիտական զարգացում և աճի հնարավորություններ,
- աշխատանք առողջապահական ոլորտում բարձր պատասխանատվությամբ և էթիկայով:
Ինչու ընտրել « Նատալի Ֆարմ Դեղատուն» - ը
Ընտրելով « Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը՝ դուք ընտրում եք
- կայունություն, արժեքներ և մասնագիտական զարգացում,
- աշխատանք 120+ դեղատներից բաղկացած ազգային ցանցում, որը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարյուր հարկատուներից մեկը,
- կորպորատիվ մշակույթ, որտեղ թիմային աշխատանքը և փոխհարգանքը իրական արժեքներ են, իսկ հզոր առաջնորդումը հիմնասյուն՝ «ՃԻՇՏ ՄԱՐԴԸ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ» և «ՄԵՆՔԸ ՈՒԺԵՂ Է ԵՍԻՑ»,
- մասնագիտական զարգացում և շարունակական ուսուցում՝ ներքին և արտաքին ռեսուրսներով աշխատանք փորձառու մասնագետների կողքին՝ մենթորության և գիտելիքի փոխանցման մշակույթով գործունեություն առողջապահության ոլորտում՝ որպես համընդհանուր մարդկային բարիք, որտեղ քո աշխատանքը ունի իրական սոցիալական արժեք
Եթե ուզում եք Ձեր աշխատանքով իրական արժեք ստեղծել, զարգանալ ուժեղ թիմում և ծառայել առողջապահությանը՝ որպես համընդհանուր մարդկային բարիք, ապա « Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը Ձեր տեղն է։ Միացի՛ր մեզ։