Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

«Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ

62 բաժանորդ
Հիմնադրման տարեթիվ` 01.2000
Աշխատակիցների քանակ` 501-1000
Մեր մասին

« Նատալի Ֆարմ Դեղատուն » ՍՊԸ - ն հանդիսանում է Հայաստանի առաջատար դեղատնային ցանցերից մեկը՝ ունենալով 120-ից ավելի գործող դեղատուն ամբողջ հանրապետության տարածքում։

Դեղատնային ցանցը լայն աշխարհագրական ներկայություն ունի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի մարզերում՝ ապահովելով որակյալ, հասանելի և պատասխանատու դեղագործական սպասարկում հազարավոր քաղաքացիների համար։ « Նատալի Ֆարմ » - ը հանդիսանում է նաև Հայաստանի խոշոր հարյուր հարկատուներից մեկը, ինչը վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և պետության առջև բարձր պատասխանատվության մասին։

Ներկայություն

« Նատալի Ֆարմ դեղատնային » ցանցը գործում է հետևյալ տարածքներում․

  • Երևան,
  • Արագածոտն – Աշտարակ, Ապարան,
  • Արարատ – Արարատ,
  • Արմավիր – Արմավիր, Էջմիածին, Մեծամոր,
  • Գեղարքունիք – Գավառ, Սևան,
  • Լոռի – Վանաձոր, Տաշիր,
  • Կոտայք – Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան,
  • Շիրակ – Ախուրյան, Գյումրի,
  • Սյունիք – Կապան,
  • Տավուշ – Բագրատաշեն, Դիլիջան, Իջևան:

Այս լայնածավալ ներկայությունը թույլ է տալիս ապահովել հասանելիություն ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ մարզային և սահմանամերձ համայնքներում։

Միջազգային համագործակցություն և ներմուծում

« Նատալի Ֆարմ » - ը համագործակցում է միջազգային առաջատար արտադրողների և մատակարարների հետ՝ իրականացնելով ներմուծումներ տարբեր ռազմավարական շուկաներից։

Ընկերությունը ներմուծումներ է իրականացնում՝

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներից,
  • ԵՄ անդամ պետություններից, մասնավորապես՝ Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից,
  • ԱՊՀ անդամ պետություններից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից,
  • ինչպես նաև Ասիայի առաջատար երկրներից՝ Չինաստանից, Ճապոնիայից և Հնդկաստանից։

Մեր թիմը և զարգացման մշակույթը

« Նատալի Ֆարմ Դեղատանը» աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք ոչ միայն ղեկավարում են օպերացիոն գործընթացները, այլ նաև համակարգված կերպով փոխանցում են իրենց փորձն ու գիտելիքները նոր աշխատակիցներին։

Ընկերության աշխատանքային առանցքային կարգախոսներից են՝ « ՃԻՇՏ ՄԱՐԴԸ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ » և « ՄԵՆՔԸ ՈՒԺԵՂ Է ԵՍԻՑ », որի հիման վրա կառուցվում են կադրերի ընտրության, զարգացման և առաջխաղացման գործընթացները։

Աշխատակիցների զարգացում և ուսուցում

Աշխատակիցների զարգացումն ու շարունակական ուսուցումը հանդիսանում են ընկերության ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկը։

Ուսուցման գործընթացը իրականացվում է՝

  • ներքին ռեսուրսներով՝ փորձառու մասնագետների, մենթորների և ղեկավարների ներգրավմամբ,
  • արտաքին ռեսուրսներով՝ մասնագիտական դասընթացների, սեմինարների և վերապատրաստումների միջոցով։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս նոր աշխատակիցներին արագ ադապտացվել և կիրառել տեսական գիտելիքները գործնական միջավայրում, իսկ փորձառու մասնագետներին՝ շարունակաբար կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Մեր մոտեցումը աշխատակցին

« Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը իր աշխատակիցներին առաջարկում է․

  • կայուն և երկարաժամկետ աշխատանք,
  • հստակ կազմակերպված աշխատանքային գործընթացներ և գրաֆիկ,
  • համակարգված ներգրավում և փոխգործակցություն,
  • մասնագիտական զարգացում և աճի հնարավորություններ,
  • աշխատանք առողջապահական ոլորտում բարձր պատասխանատվությամբ և էթիկայով:

Ինչու ընտրել « Նատալի Ֆարմ Դեղատուն» - ը

Ընտրելով « Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը՝ դուք ընտրում եք

  • կայունություն, արժեքներ և մասնագիտական զարգացում,
  • աշխատանք 120+ դեղատներից բաղկացած ազգային ցանցում, որը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարյուր հարկատուներից մեկը,
  • կորպորատիվ մշակույթ, որտեղ թիմային աշխատանքը և փոխհարգանքը իրական արժեքներ են, իսկ հզոր առաջնորդումը հիմնասյուն՝ «ՃԻՇՏ ՄԱՐԴԸ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ» և «ՄԵՆՔԸ ՈՒԺԵՂ Է ԵՍԻՑ»,
  • մասնագիտական զարգացում և շարունակական ուսուցում՝ ներքին և արտաքին ռեսուրսներով աշխատանք փորձառու մասնագետների կողքին՝ մենթորության և գիտելիքի փոխանցման մշակույթով գործունեություն առողջապահության ոլորտում՝ որպես համընդհանուր մարդկային բարիք, որտեղ քո աշխատանքը ունի իրական սոցիալական արժեք

Եթե ուզում եք Ձեր աշխատանքով իրական արժեք ստեղծել, զարգանալ ուժեղ թիմում և ծառայել առողջապահությանը՝ որպես համընդհանուր մարդկային բարիք, ապա « Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը Ձեր տեղն է։ Միացի՛ր մեզ։

Աշխատանք «Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ-ում
Պահեստի աշխատող
վերջնաժամկետ՝ 06.07.2026
job location Երևան
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
address
Աշխատակիցների քանակ
501-1000
date
Հիմնադրման տարեթիվ
01.2000
Industry
Ոլորտ
Առողջապահություն, Բժշկություն
Սոցիալական ցանցեր