Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
11.12.2025

Նկարագրություն

Շենգավիթ բժշկական կենտրոնին անհրաժեշտ է օպերատոր։

Պարտականություններ

  • Կրթությունը` բարձրագույն,
  • Աշխատանքային փորձը որպես 1C օպերատոր` նվազագույնը 1 տարի,
  • Պարտադիր հմտություններ` MS Excel ծրագրերի լավ իմացություն,
  • Անձնային որակներ`պատասխանատվություն, նպատակասլացություն, կարգապահություն։

Պահանջներ

  • Պատվերների մուտք-ելք,
  • Պատվերների հավաքագրում,
  • Համագործակցություն մատակարարների հետ,
  • Կանխիկ և անկանխիկ վաճառք,
  • Համակարգչային ծրագրերից օգտվելու գիտելիքներ (MS Word, Excel)։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
011560560

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության  ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, հարմարավետ, եվրոպական չափորոշիչներին համապատասխանող բժշկական կենտրոն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բարձրակարգ, բազմապրոֆ բժշկական կենտրոն:

Ներկայիս ժամանակակից, հյուրընկալ, բազմապրոֆիլ «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեության ակունքները ձևավորվել են 1964 թ.-ից: Նախկինում այն հայտնի է եղել որպես թիվ 3-րդ ծննդատուն:

1988 թ.-ին, երբ չկային բավարար պայմաններ, պատշաճ բուժտեխնիկա, 3-րդ ծնդատան մասնագետների թիմը գլխավորել է երիտասարդ, խոստումնալից մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը՝ որպես գլխավոր բժիշկ:

1991թ․-ին Սերգեյ Ուռումյանի նախաձեռնությամբ բացվեցին գինեկոլոգիայի, ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմուքները:

2001թ. ծննդատունը վերակազմավորվեց «Շենգավիթ» ԲԿ-ի, իսկ մեկ տարի անց վերածվեց բազմապրոֆիլ բժշկական-ախտորոշիչ կենտրոնի:

2000 թվականից մինչ օրս «Շենգավիթ» ԲԿ-ը սերտ համագործակցում է Կալիֆոռնիկան համալսարանի պրոֆեսոր, մանկաբարձ- գինեկոլոգ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Պետրոս Կոջյանի և Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միության հետ: Պետրոս Կոջյանի ներդրումներով հիվանդանոցը համալրվել է այդ ժամանակաշրջանի նորագույն բուժսարքավորումներով և տեխնիկայով: Ստեղծվել են էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, գինեկոլոգիան և վիրաբուժական բաժանմունքերը:

2009 թվականին կազմվեց և հաստատվեց բոլորովին նոր ձևաչափով, եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բազմապրոֆիլ բժշկական հաստատության շենքի նախագիծը։ 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ նոր մասնաշենքի պաշտոնական բացումը:

“Հարմարավետություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուին” սկզբունքով աշխատող «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեությունը հիմնված է ապացուցողական բժշկության և գրագետ կառավարման սկզբունքների վրա: Մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ – ում և արտերկրի հայտնի կլինիկաներում: Մենք համագործակցում ենք Բելգիայի, Գերմանիայի, ԱՄՆ, Իսրայելի, Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ:

«Շենգավիթ» ԲԿ-ը հագեցած է եվրոպական ընկերությունների լավագույն գերժամանանակից բուժսարքավորումներով, հարմարավետ հիվանդասենյակներով, բազմապրոֆիլ բաժանմունքներով, որոնք ապահովում են հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը:

Մեր նպատակների անկյունաքարը բարի համբավն է, աշխատաոճը՝ պացիենտակենտրոն: Մենք խթանում ենք նաև բժշկական տուրիզմի զարգացումն ու ստեղծում բուժման մատչելի պայմաններ ՀՀ բնակչության սոցիալական բոլոր խմբերի համար:

«Շենգավիթ» ԲԿ-ը ԵՊԲՀ վրաբուժության, ճառագայթաբանության, ակնաբուժության, գինեկոլոգիայի, անեսթզիոլոգիայի և այլ ամբիոնների, ՀՀ ԱԱԻ և Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսումնական, կլինիկական բազան է, որտեղ իրենց մասնագիտական վերապատրաստումներն են անցնում բակալավրերն ու մագիստրոսները:

1988 - 2020 թթ. կլինիկան ղեկավարել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը, որի վախճանից հետո նրան փոխարինել է Ալեքսանդր Սերգեյի Ուռումյանը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում