Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
Շենգավիթ բժշկական կենտրոն
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, հարմարավետ, եվրոպական չափորոշիչներին համապատասխանող բժշկական կենտրոն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բարձրակարգ, բազմապրոֆ բժշկական կենտրոն:
Ներկայիս ժամանակակից, հյուրընկալ, բազմապրոֆիլ «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեության ակունքները ձևավորվել են 1964 թ.-ից: Նախկինում այն հայտնի է եղել որպես թիվ 3-րդ ծննդատուն:
1988 թ.-ին, երբ չկային բավարար պայմաններ, պատշաճ բուժտեխնիկա, 3-րդ ծնդատան մասնագետների թիմը գլխավորել է երիտասարդ, խոստումնալից մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը՝ որպես գլխավոր բժիշկ:
1991թ․-ին Սերգեյ Ուռումյանի նախաձեռնությամբ բացվեցին գինեկոլոգիայի, ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմուքները:
2001թ. ծննդատունը վերակազմավորվեց «Շենգավիթ» ԲԿ-ի, իսկ մեկ տարի անց վերածվեց բազմապրոֆիլ բժշկական-ախտորոշիչ կենտրոնի:
2000 թվականից մինչ օրս «Շենգավիթ» ԲԿ-ը սերտ համագործակցում է Կալիֆոռնիկան համալսարանի պրոֆեսոր, մանկաբարձ- գինեկոլոգ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Պետրոս Կոջյանի և Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միության հետ: Պետրոս Կոջյանի ներդրումներով հիվանդանոցը համալրվել է այդ ժամանակաշրջանի նորագույն բուժսարքավորումներով և տեխնիկայով: Ստեղծվել են էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, գինեկոլոգիան և վիրաբուժական բաժանմունքերը:
2009 թվականին կազմվեց և հաստատվեց բոլորովին նոր ձևաչափով, եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բազմապրոֆիլ բժշկական հաստատության շենքի նախագիծը։ 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ նոր մասնաշենքի պաշտոնական բացումը:
“Հարմարավետություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուին” սկզբունքով աշխատող «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեությունը հիմնված է ապացուցողական բժշկության և գրագետ կառավարման սկզբունքների վրա: Մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ – ում և արտերկրի հայտնի կլինիկաներում: Մենք համագործակցում ենք Բելգիայի, Գերմանիայի, ԱՄՆ, Իսրայելի, Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ:
«Շենգավիթ» ԲԿ-ը հագեցած է եվրոպական ընկերությունների լավագույն գերժամանանակից բուժսարքավորումներով, հարմարավետ հիվանդասենյակներով, բազմապրոֆիլ բաժանմունքներով, որոնք ապահովում են հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը:
Մեր նպատակների անկյունաքարը բարի համբավն է, աշխատաոճը՝ պացիենտակենտրոն: Մենք խթանում ենք նաև բժշկական տուրիզմի զարգացումն ու ստեղծում բուժման մատչելի պայմաններ ՀՀ բնակչության սոցիալական բոլոր խմբերի համար:
«Շենգավիթ» ԲԿ-ը ԵՊԲՀ վրաբուժության, ճառագայթաբանության, ակնաբուժության, գինեկոլոգիայի, անեսթզիոլոգիայի և այլ ամբիոնների, ՀՀ ԱԱԻ և Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսումնական, կլինիկական բազան է, որտեղ իրենց մասնագիտական վերապատրաստումներն են անցնում բակալավրերն ու մագիստրոսները:
1988 - 2020 թթ. կլինիկան ղեկավարել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը, որի վախճանից հետո նրան փոխարինել է Ալեքսանդր Սերգեյի Ուռումյանը: