Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Adobe Photoshop և CapCut ծրագրերի իմացությամբ աշխատակցուհի

MAB SPORT

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 150,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
09.04.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Եթե կրեատիվ ու եռանդուն երիտասարդ ես, սիրում ես նաև հեռախոսով նկարել/մոնտաժել, ապա մենք փնտրում ենք հենց քեզ։

MAB SPORT սպորտային պարագաների մասնագիտացված խանութ-սրահին անհրաժեշտ է կոնտենտ մենեջեր (իգ. սեռի)։ Աշխատանքային փորձը պարտադիր չէ։

Դու կարող ես համալրել այն թիմը, որը ստեղծվել է առողջ ապրելակերպի, ակտիվության, կյանքի որակի լավացման և շարժունակության բարձրացման գաղափարների վրա։

Պարտականություններ

  • Աշխատանք տեքստերի, նկարների, վիդեոների հետ,
  • Կայքում ապրանքատեսականու ավելացում,
  • Նամակների պատասխանում,
  • Աշխատանքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Համակարգչային գիտելիքներ`Adobe Photoshop (պարտադիր է),
  • Հեռախոսով՝ CapCut,
  • Աշխույժ և կրեատիվ անձնավորություն,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Վայրը՝ «ԵՐԵՎԱՆ» տոնավաճառ (Սմբատ Զորավարի 11/2),
Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00,
Գրաֆիկ՝ 6 օրյա (երկ-շբթ, կիրակի հանգստյան օր)։
Աշխատավարձ՝ վճարովի պրակտիկայից հետո 1-ին ամիսը 150.000դր՝ կախված հմտություններից և կարողություններից ամսական բարձրացում՝ մինչև 280․000դր։

ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ուղարկել CV և մոտիվացիոն նամակ էլ․ հասցեին, պարտադիր նշելով հաստիքը՝ «Կոնտենտ մենեջեր»։
Մոտիվացիոն նամակը պարտադիր է։

Ընկերության մասին
address
Հասցե
Սմբատ Զորավարի փողոց 11/2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
044299255

Առողջ մարմնում առողջ hոգի, առողջ հասարակություն՝ ամուր պետություն։

Սա է այն գաղափարական հենքը, որի հիման վրա 2010թ․-ին բացվեց առաջին «MABsport» խանութ սրահը։ Անցնելով շատ դժվարությունների միջով, այժմ կարող ենք հպարտորեն Ձեզ ներկայացնել Հայաստանում ամենամեծ ապրանքատեսականին ունեցող մասնագիտացված խանութ սրահները։ Այստեղ Դուք կգտնեք միայն որակյալ արտադրանք, ինչպես վերականգնողական, այնպես էլ՝ սիրողական և պրոֆեսիոնալ մարզումների համար: Առաջարկում ենք նաև բոլոր անհրաժեշտ պարագաները մարզասրահների համար՝ սկսած խոշոր մարզասարքերից, վերջացրած մանր աքսեսուարներով: Ունենք նաև մարզասարքերի և սպորտային պարագաների լայն տեսականի տանը մարզվելու համար։Բացի այս ամենից, ներկայացված են նաև բազմատեսակ ապրանքներ ակտիվ հանգստի, արշավների և տուրիզմի համար։ Հանդիսանալով սպորտային պարագաների ամենախոշոր ներկրողներից մեկը Հայաստանում՝ մեր հաճախորդների համար մշակել ենք գին-որակ լավագույն համադրությունը։ Մեզ հետ են համագործակցում Հայաստանի և Արցախի առաջատար սպորտային ակումբները, մարզադպրոցներն ու մարզիչները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում