Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մասնագետ/Կատեգորիա մենեջեր (շինանյութ/լուսավորության սարքեր, տեխնիկա և էլեկտրոնիկա)

Decora

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
12.10.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Դեկորա Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ներմուծման մասնագետների իր մեծ թիմին միանալու համար։

Դիտարկում ենք ներմուծման ոլորտում փորձ ունեցող՝ համապատասխանաբար ներմուծման գործընթացների իմացությամբ թեկնածուների, իսկ շինանյութի/տեխնիկայի ոլորտում վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Կդիտարկվեն նաև այն թեկնածուները, ովքեր աշխատանքային փորձ ունեն հարակից ոլորտներում՝ Գովազդ, Մարքեթինգ, PR, Գնումներ։

Պարտականություններ

  • Ուսումնասիրել տվյալ ապրանքացանկի շուկան, ձևավորել ներմուծման առաջարկ,
  • Համագործակցել արտադրողների, մատակարարների հետ՝ ստեղծել գործարար կապեր,
  • Հետևել ապրանքի ներմուծման գործընթացին՝ համագործակցելով առնչվող բաժինների հետ,
  • Ձեռնարկել միջոցառումներ ներմուծվող ապրանքի ներկայացման, վաճառքի խթանման համար,
  • Պարբերաբար մասնակցել կամ աջակցել սեմինարների անցկացման գործընթացներին ապրանքատեսակների/ապրանքանիշների վերաբերյալ անձնակազմի ուսուցման նպատակով,
  • Կատարել վերլուծություններ ապրանքների վաճառքի, ներմուծման պահանջների վերաբերյալ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, շուկայագիտության, տեխնիկական ոլորտներում,
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն (առնվազն B1 մակարդակ),
  • Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Ներմուծման ոլորտում աշխատանքային փորձ/գործընթացների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տվյալ ապրանքների ուղղության (շինանյութ/տեխնիկա, լիստեր և պրոֆիլներ) իմացությունը, նշված ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Մաթեմատիկական մտածողություն, վերլուծական միտք,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ամսվա մեջ 1-2 անգամ շաբաթ օրը հերթափոխություն (մինչև ժամը 15:00)։

Գրասենյակի վայրը՝ Արարատյան 88/8, Չարբախի մետրոյից 2 կմ։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում