Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
Decora
Մեր մասին
Decora Group-ը հանդիսանում է տան վերանորոգման, կահավորման, բարձրակարգ կահույքի և կահավորման պարագաների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների պաշտոնական
մատակարարը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է նաև բարձրորակ ներքնակների և անկողնային պարագաների արտադրությամբ և արտահանմամբ:
Այսօր Decora Group-ը հայաստանյան շուկայում ներկայանում է Domus, Decora, Duson, Bardi խանութների ցանցով: Ընկերությունը վաճառք է իրականացնում ինչպես խանութ-սրահների,
այնպես էլ տարածաշրջանային վերավաճառողների մեծ ցանցի միջոցով:
Decora Group-ը համագործակցում է ավելի քան 90 ընկերությունների հետ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, ՉԺՀ-ից, ՌԴ-ից, ԱՊՀ և շատ այլ երկրներից:
Գործընկերների ցանկը օրեցօր ընդլայնվում է: Գործունեության 23 տարիների ընթացքում Decora Group-ը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը' սպառողին
առաջարկելով լայն տեսականի և բարձրորակ սպասարկում:
Մեր առաքելությունը
Պրոֆեսիոնալ և բարձրակարգ սպասարկման միջոցով առաջարկել ապրանքների լայն տեսականի յուրաքանչյուր հաճախորդին:
Մեր տեսլականը
Հարմարավետություն և Էսթետիկ հաճույք կենցաղում: Ստեղծել կայուն աշխատատեղեր մեր աղաքացիների համար և մեր ներդրումն ունենալ պետության տնտեսության զարգացման մեջ:
Մեր ռազմավարությունը
Մեր ռազմավարությունն ուղղված է ընկերության կայուն զարգացմանը, դինամիկ աճի նոր աղբյուրների ձեռքբերմանը: