Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման և վաճառքի մասնագետ (back վաճառք)

Ձիլլի Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
04.12.2025

Նկարագրություն

«Ձիլլի Գրուպ» ՍՊԸ-ն համալրում է իր թիմը:

Ընկերությունը փնտրում է նպատակասլաց և պատասխանատու ներմուծման և վաճառքի մասնագետի:

Պարտականություններ

  • Մշտական կապի պահպանում եղած արտադրողների/մատակարարների հետ,
  • Նոր արտադրողների/մատակարարների որոնում, վերլուծություն, կապի հաստատում,
  • Նախագծերի և հարցումների ակտիվ քննարկում արտադրողների/մատակարարների հետ,
  • Արտադրողների/մատակարարների հետ պահեստի մնացորդների վերլուծություն,
  • Պահեստի մնացորդների մոնիթորինգ և քանակների ապահովում,
  • Վաճառված ապրանքների որակի մոնիթորինգ,
  • Վաճառքի առարկա հանդիսացող ապրանք/սարքավորումների իմացություն,
  • Հաշիվների ուսումնասիրություն, ժամանակին վճարման հանձնարարականի տրամադրում,
  • Բեռի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի տրամադրում համապատասխան բաժիններին,
  • Գնագոյացման և գնային առաջարկների կազմում
  • Պատվերների տեղադրում,
  • Պատվերների ժամանակին մատակարարման ապահովում,
  • Խնդրահարույց ապրանքների վերլուծություն՝ համապատասխան արտադրող/մատակարարի հետ,
  • Թիմի անդամների հետ մշտական կապի պահպանում և տեղեկության տրամադրում,
  • Արտադրողների/մատակարարների հետ կապի պահպանումը՝ նամակագրությամբ /հեռախոսազանգով/տեսազանգով։

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (տեխնիկական/ինժեներական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
  • Ռուսերենի և անգլերենի (B1) գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, կիրթ / գրագետ խոսք,
  • MS Office (Excell, Word) փաթեթի իմացություն,
  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր է:

Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 09:00-18:00։

Աշխատավարձը՝ ֆիքսված աշխատավարձ։

Աշխատանքային փորձ` փորձառու։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Գետարգել 2-րդ փող. 2-րդ փակուղի 2
address
Աշխատակիցների քանակ
16-50

Ձիլլի գրուպ ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչ օրս ծավալել է գործունեություն, որի ընթացքում ձևավորել է ծանր և շինարարական տեխնիկայի հետ կապված խնդիրների համալիր լուծումների պրոֆիլ:  Անմասն չի մնացել նաև մարդատար և կոմերցիոն նշանակության տրանսպորտի սպասարկումը:

Ձիլլի գրուպը հիմնադրվել է 2006 թվականին: Այն հիմնականում իրենից ներկայացնում էր փոքր ավտոտեխսպասարկման կետ: Միաժամանակ , հիմք է դրվում մի շարք միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ գործարար համագործակցությանը, որն աստիճանաբար ընդլայնում է իր տեսականին և աշխարհագրությունը: Առաջին պաշտոնական դիստրիբյուտոր գործընկերն էր աշխարհում հայտնի յուղ արտադրող շվեդական Statoil ապրանքանիշը/2010թ/:

Այնուհետև պաշտոնական ներկայացուցիչների ցանկը համալրում են համաշխարհային հնչեղություն վայելող մի շարք ապրանքանիշեր, որոնք են Alco filters, Graco, Bahco:

Գործունեության զարգացման ընթացքում Ձիլլին մուտք է գործում հանքարդյունաբերության և շինարարության սեգմենտ որպես պահեստամասերի և յուղերի մատակարար/2013-2014թթ/:

Համագործակցության շրջանակներն ընդլայնվում են նոր գործընկերներով , ինչպիսիք են USCO-ITR , BYG, COSTEX Tractor Parts,Sir Meccanica որոնք հանդիսանում են ծանր տեխնիկայի պահեստամասեր և սարքավորումներ արտադրողներ:

2016-ին Statoil-ը միավորվում է գերմանական Fuchs ընկերությանը, արդյունքում Ձիլլին դառնում է Fuchs-ի պաշտոնական ներկայացուցիչը մինչ օրս, որն իր հսկայական տեսականու շնորհիվ հանդիսացավ ընկերության գործունեության հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Հաջորդիվ հիմնական գործընկերների ցանկը համալրվում է ամերիկյան Donaldson, հոլանդական Magna Tyres ապրանքանիշերով:  

2020 թվականին ձեռք է բերվում այս նոր տարածք, որը ներառում է գրասենկայակին տարածքներ, զգալի մեծության սպասարկման կենտրոն, պահեստային տարածքներ, լոգիստիկ և տեխնիկական ենթակառուցվածքներ:

Ընկերության համար շրջադարձային էին Hitachi, Manitou, Sullair ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ դառնալը: 

Հիմնադրման օրվանից մեծացնելով առաջարկվող ապրանքների տեսականին այժմ ընկերությունը ներկայացնում է ավելի քան 17 ապրանքանիշ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում