Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մատուցող (մանկական սրճարան)

Երևան մոլ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
03.07.2026

Նկարագրություն

Մենք բացում ենք նոր մանկական սրճարան և միջոցառումների տարածք՝ նախատեսված ծննդյան տոների և ընտանեկան հավաքների համար։

Պարտականություններ

  • Հաճախորդների բարեհամբույր դիմավորում և սպասարկում
  • Պատվերների ընդունում և փոխանցում խոհանոց
  • Սննդի և ըմպելիքների մատուցում սահմանված ստանդարտներին համապատասխան
  • Մենյուի լիարժեք իմացություն, ուտեստների և ըմպելիքների վերաբերյալ հաճախորդներին խորհրդատվության տրամադրում
  • Հաճախորդների նախասիրություններին համապատասխան առաջարկների ներկայացում և հավելյալ վաճառքների խթանում
  • Սրահի մաքրության, սեղանների դասավորվածության և ընդհանուր կարգուկանոնի հետևում
  • Անհրաժեշտության դեպքում աջակցություն միջոցառումների և ծննդյան կազմակերպման ընթացքում

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի բարձր հմտություններ
  • Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հաճախորդամետ սպասարկման հմտություն
  • Երեխաների հետ աշխատելու ունակություն

Աշխատամքային գրաֆիկ՝

Աշխատանքային օրեր հերթափոխային 6 օրյա:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Արշակունյաց 34/3
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37411888888

Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում