Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի:
Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում:
Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը:
Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը:
Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը:
2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ:
Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
Ուրախ ենք ներկայացնել մեր նոր գործիքը, որը թույլ է տալիս անմիջապես Ձեր էջից թարմացնել աշխատանքի որոնման կարգավիճակը։ Ընտրեք «Ակտիվ փնտրում եմ աշխատանք», «Բաց եմ առաջարկների համար» կամ «Չեմ փնտրում աշխատանք» կարգավիճակներից որևէ մեկը՝ գործատուներին Ձեր հասանելիության մասին տեղեկացնելու համար։ Թարմացրեք Ձեր կարգավիճակը հենց հիմա և վերահսկեք Ձեր էջի տեսանելիությունը։