Հաճախորդների սպսարկման մասնագետ
Երևան մոլ
Նկարագրություն
Երևան Մոլը փնտրում է աշխատասեր, նպատակասլաց, ակտիվ և պարտաճանաչ անձանց իր թիմն ընդլայնելու համար:
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին, պարզել զանգերի նպատակը և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դրանք համապատասխան անձի կամ բաժին,
- Ողջունել, ուղղորդել և արձագանքել այցելուների հարցումներին,
- Երևան Մոլի Ակումբային քարտի նախագծի սպասարկում,
- Երևան Մոլի նվեր քարտի սպասարկում,
- Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել մոլի աշխատակիցներին,
- Աշխատանք Մոլի ներքին փաստաթղթաշրջանառության հետ (փաստաթղթերի գրանցում գրանցամատյանում, հանձնում անհրաժեշտ ստորաբաժանումներին, աշխատակիցներին),
- Կատարել անմիջական ղեկավարի ընթացիկ հանձնարարականները և առաջադրանքները ծառայողական պարտականությունների շրջանակում,
- Պահպանել կազմակերպության ներքին կարգապահական նորմերը և կազմակերպել աշատանքը՝ ըստ սահմանված չափանիշների:
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ուղղվածություն դեպի հաճախորդ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
- Պատասխանատվության զգացում և ուշադրություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Կանխիկ գումարի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ
-
Աշխատանքային գրաֆիկը՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ, մեկ հանգստյան օր։
-
Աշխատանքային ժամերը՝ 10:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում։
-
Աշխատանքային հերթափոխերի գրաֆիկը տրամադրվում է կազմակերպության կողմից։
-
Ուսանողների թեկնածությունները դիտարկվում են միայն ճկուն գրաֆիկով աշխատելու հնարավորության դեպքում՝ հաշվի առնելով աշխատանքային հերթափոխերի պահանջները։
- Նշում․ Աշխատանքային հերթափոխը կարող է սկսվել ամենավաղը ժամը 10:00-ին և ավարտվել ամենաուշը ժամը 22:00-ին։
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը: