Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մասսայական խնդրահարույց վարկերի վերադարձման բաժնի ղեկավար

Ինեկոբանկ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
10.08.2020
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական պարտականություններ.

  • Սպառողական խնդրահարույց վարկերի հավաքագրման աշխատանքների նախագծում, կոորդինացում և վերահսկողություն
  • Իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված վերլուծությունների իրականացում և առաջարկների ներկայացում
  • Խնդրահարույց վարկերի գործերի ստացում, ծանոթացում, ընթացիկ աշխատանքների պլանավորում
  • Հաճախորդների հայտնաբերում, խնդրահարույց վարկերի վերաբերյալ հեռախոսային բանակցությունների վարում, այցելություն հաճախորդներին
  • Պարտքերի վճարման հետ կապված հաճախորդի հնարավորությունների դուրսբերում, անհրաժեշտ տեղեկատվության ստուգում
  • Խնդրահարույց վարկերի գումարների գանձման միջոցառումների իրականացում
     

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային/ֆինանսական համակարգում: Թիմի ղեկավարման փորձը, մանրածախ խնդրահարույց վարկերի հավաքագրման ոլորտում փորձը կդիտվեն որպես առավելություն
  • Պարտքերի հավաքագրման ծրագրային համակարգերի իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն  
     

Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

  • Առաջնորդման հմտություն
  • Համակարգման և կոորդինացման ունակություն
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն
  • Խնդիրների արագ լուծման հմտություն
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ուսուցանելու և ուղղորդելու ունակություն
  • Խոշոր տվյալների բազաների հետ աշխատելու հմտություն
     

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. օգոստոսի 10-ը :

Ընկերության մասին
address
Հասցե
17, Թումանյան փողոց, Երևան
address
Աշխատակիցների քանակ
501-1000

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։

Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում