Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մասսայական վարկերի վերադարձման բաժնի մասնագետ

Ինեկոբանկ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
14.10.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական պարտականություններ.

  • Խնդրահարույց վարկերի վերաբերյալ հեռախոսային բանակցությունների վարում
  • Ժամկետանց պարտքերի վճարման հետ կապված հաճախորդի ֆինանսական հնարավորությունների ճշտում, անհրաժեշտ տեղեկատվության ստուգում
  • Խնդրահարույց վարկերի վերականգնմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում
  • Պոտենցիալ խնդրահարույց վարկերի բացահայտման ու կառավարման ուղղությամբ միջոցառումների իրականացում

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
  • 2+ տարվա աշխատանքային փորձ բանկային/ֆինանսական համակարգում
  • Պարտքերի հավաքագրման ծրագրային համակարգերի իմացություն
  • ՀՀ բանկային և ՀՀ քաղաքացիական օրենսդրության իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Կոնֆլիկտային իրավիճակների լուծման և կանխման ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Հետևողականություն
  • Առողջ դատելու ունակություն
  • Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը:

Ընկերության մասին
address
Հասցե
17, Թումանյան փողոց, Երևան
address
Աշխատակիցների քանակ
501-1000

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։

Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում