Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի մասնագետ

Ձիլլի Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
25.07.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում մարքեթինգի մասնագետի, ով կհամակարգի ընկերության մարքեթինգային գործունեությունը և կաջակցի մարքեթինգային ռազմավարությունների մշակման ու իրականացման գործընթացին։

Պարտականություններ

  • Կազմակերպության սոցհարթակների (Facebook, Instagram, LinkedIn) ընթացիկ կառավարում՝ ներառյալ բովանդակության պլանավորում, ստեղծում և հրապարակում,
  • ⁠Կայքի բովանդակության պարբերական թարմացում՝ նորությունների, ծառայությունների, ինչպես նաև նոր առաջարկների վերաբերյալ տեղեկատվության թարմացում,
  • Կազմակերպության միջոցառումների լուսաբանում՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքներ, լուսանկարահանում և հրապարակումներ սոցհարթակներում,
  • Մարքեթինգային արշավների և ակցիաների համար բովանդակության ստեղծում և մշակում,
  • Դիզայներական նյութերի պատրաստման գործընթացի կազմակերպում,
  • ⁠Սոցհարթակների ակտիվության մոնիթորինգ, տվյալների վերլուծություն, հաշվետվությունների կազմում և զարգացման առաջարկների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
  • Թվային մարքեթինգի և վեբ վերլուծության սկզբունքների, գործիքների (Facebook Ads, Google Ads, Google Analytics) և մեթոդների իմացություն․
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն,
  • Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմաբ և ճշտապահություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` 5-օրյա՝ 09:00-18:00

Աշխատավայր` Գետարգել (Առինջ մոլի հարևանությամբ), 2րդ փողոց , 2րդ փակուղի 2

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Գետարգել 2-րդ փող. 2-րդ փակուղի 2
address
Աշխատակիցների քանակ
16-50

Ձիլլի գրուպ ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչ օրս ծավալել է գործունեություն, որի ընթացքում ձևավորել է ծանր և շինարարական տեխնիկայի հետ կապված խնդիրների համալիր լուծումների պրոֆիլ:  Անմասն չի մնացել նաև մարդատար և կոմերցիոն նշանակության տրանսպորտի սպասարկումը:

Ձիլլի գրուպը հիմնադրվել է 2006 թվականին: Այն հիմնականում իրենից ներկայացնում էր փոքր ավտոտեխսպասարկման կետ: Միաժամանակ , հիմք է դրվում մի շարք միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ գործարար համագործակցությանը, որն աստիճանաբար ընդլայնում է իր տեսականին և աշխարհագրությունը: Առաջին պաշտոնական դիստրիբյուտոր գործընկերն էր աշխարհում հայտնի յուղ արտադրող շվեդական Statoil ապրանքանիշը/2010թ/:

Այնուհետև պաշտոնական ներկայացուցիչների ցանկը համալրում են համաշխարհային հնչեղություն վայելող մի շարք ապրանքանիշեր, որոնք են Alco filters, Graco, Bahco:

Գործունեության զարգացման ընթացքում Ձիլլին մուտք է գործում հանքարդյունաբերության և շինարարության սեգմենտ որպես պահեստամասերի և յուղերի մատակարար/2013-2014թթ/:

Համագործակցության շրջանակներն ընդլայնվում են նոր գործընկերներով , ինչպիսիք են USCO-ITR , BYG, COSTEX Tractor Parts,Sir Meccanica որոնք հանդիսանում են ծանր տեխնիկայի պահեստամասեր և սարքավորումներ արտադրողներ:

2016-ին Statoil-ը միավորվում է գերմանական Fuchs ընկերությանը, արդյունքում Ձիլլին դառնում է Fuchs-ի պաշտոնական ներկայացուցիչը մինչ օրս, որն իր հսկայական տեսականու շնորհիվ հանդիսացավ ընկերության գործունեության հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Հաջորդիվ հիմնական գործընկերների ցանկը համալրվում է ամերիկյան Donaldson, հոլանդական Magna Tyres ապրանքանիշերով:  

2020 թվականին ձեռք է բերվում այս նոր տարածք, որը ներառում է գրասենկայակին տարածքներ, զգալի մեծության սպասարկման կենտրոն, պահեստային տարածքներ, լոգիստիկ և տեխնիկական ենթակառուցվածքներ:

Ընկերության համար շրջադարձային էին Hitachi, Manitou, Sullair ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ դառնալը: 

Հիմնադրման օրվանից մեծացնելով առաջարկվող ապրանքների տեսականին այժմ ընկերությունը ներկայացնում է ավելի քան 17 ապրանքանիշ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում