Մարքեթինգի կրտսեր մասնագետ
Ֆարմ Էտալոն Պլյուս ՍՊԸ / Սանդոզ
Նկարագրություն
Քո մարքեթինգային կարիերայի նոր մեկնարկը՝ Ֆարմ Էտալոն Պլյուսում։
Սիրո՞ւմ ես ստեղծել, կազմակերպել, վերլուծել և նոր գաղափարներ կյանքի կոչել։
Ֆարմ Էտալոն Պլյուսը փնտրում է Կրտսեր Մարքեթինգի մասնագետի, ով կմիանա մեր թիմին, կաշխատի իրական մարքեթինգային նախագծերի վրա և հնարավորություն կունենա զարգացնելու իր հմտությունները միջազգային դեղագործական բիզնեսի միջավայրում։
Մենք փնտրում ենք ոչ միայն փորձ ունեցող մասնագետի, այլ նաև մարդու, ով ունի հետաքրքրասիրություն, նախաձեռնողականություն և սովորելու ցանկություն։
Քո դերը մեր թիմում
Դու կմասնակցես մարքեթինգային գործընթացների կազմակերպմանը և իրականացմանը՝
- Գովազդային նյութերի փաստաթղթավորում և վարում։
- Պրոմո մատերիալների նախապատրաստում և ադապտացում։
- CRM համակարգով աշխատանքների իրականացում։
- Մարքեթինգային միջոցառումների համակարգում։
- Փաստաթղթերի ադապտացում և գործընկերների հետ հաղորդակցություն։
- Մարքեթինգային նախագծերի իրականացմանն աջակցություն։
Մենք փնտրում ենք քեզ, եթե ունես
- Մարքեթինգի ոլորտում բարձրագույն կրթություն։ / պարտադիր է
- Վերլուծական մտածողություն։
- Ռուսերենի լավ իմացություն։ /ցանկալի է
- Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Թիմում աշխատելու և գործընկերների հետ արդյունավետ շփվելու կարողություն։
- Նոր բաներ սովորելու և մասնագիտական աճի ցանկություն։
Ինչո՞ւ Ֆարմ Էտալոն Պլյուս
Մենք կարևորում ենք մեր թիմի զարգացումը և ստեղծում ենք միջավայր, որտեղ կարող ես ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել հմտություններդ և մասնակցել իրական բիզնես նախագծերի։
Մեր բենեֆիթները՝
- Հեռախոսային փաթեթ։
- Բենզինի կամ տրանսպորտի ծախսերի փոխհատուցում՝ ըստ հաստիքի։
- Lucky Carrot՝ աշխատակիցների բենեֆիթների և պարգևների հարթակ։
- Լրացուցիչ հանգստյան օրեր։
- Բոնուսային հնարավորություններ՝ ըստ սահմանված պայմանների։
- Բժշկական ապահովագրություն՝ փորձաշրջանն անցնելուց հետո։
Աշխատանքային պայմաններ
- Հաստիք՝ Կրտսեր Մարքեթինգի մասնագետ
- Աշխատավայր՝ Երևան
- Գրաֆիկ՝ 5-օրյա, 09:00–18:00
- Աշխատանք՝ Գրասենյակային, լրիվ դրույք
Միացի՛ր մեր թիմին
Եթե ցանկանում ես սկսել կամ զարգացնել քո մարքեթինգային կարիերան, աշխատել դինամիկ թիմում և մասնակցել իրական նախագծերի՝ սպասում ենք քո CV-ին։
Ֆարմ Էտալոն ընկերությունը հանդիսանում է SANDOZ միջազգային դեղագործական ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գլխավոր առաքելությունն է փոխանցել առողջապահական բնագավառի մասնագետներին հուսալի և պրոֆեսիոնալ տեղեկատվություն դեղամիջոցների վերաբերյալ:
Մեր նպատակն է բարելավել կյանքի որակը Հայաստանում՝ ապահովելով արդյունավետ և ժամանակակից դեղամիջոցների հասանելիություն։ Մենք հանդիսանում ենք հուսալի օղակ՝ համաշխարհային դեղարտադրողների և Հայաստանի առողջապահական համակարգի միջև։
Ընկերությունը հետևողական է ամբողջ գործընթացին՝ սկսած դեղերի գրանցումից և մատակարարումից մինչև առաջխաղացում և մասնագիտական խորհրդատվություն՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։