
Մաքսային ձևակերպումների մասնագետ (Լոգիստ)
Էքստերիեր Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:
Դիմել միայն համապատասխան աշխատանքային փորձ ունենալու դեպքում։
Պարտականություններ
- Նոր գործընկերների որոնում և բեռնափոխադրման պրոցեսների արդյունավետության ապահովում,
- Բեռնափոխադրման հարցումների կազմում և պատվերների ձևակերպում, ձևակերպված պատվերների ներկայացում բաժնի ղեկավարին,
- Բանակցությունների վարում, կնքվող պայմանագիր-հայտի մասին տեղեկատվության տրամադրում բաժնի ղեկավարին,
- Ներմուծվող բեռների բարձման/ բեռնաթափման, բեռի առանձնահատկությունների և առաքման ժամկետների վերաբերյալ ներմուծման մենեջերների հետ ինֆորմացիայի մշտական փոխանակում, Բեռնափոխադրման հաշիվների ստուգում և բաժնի ղեկավարին տեղեկացում,
- Բեռնատարներով առաքվող հատուկ պատվերների կազմակերպում,
- Լոգիստիկ ընդհանուր գործառույթների կազմակերպում և վերահսկում,
- Տեղափոխվող բեռների ընթացքի մասին տեղեկատվության տրամադրում ամենօրյա ռեժիմով բաժնի ղեկավարին,
- Ապահովագրության ենթակա բեռների աշխատանքների կազմակերպում, փաստաթղթաշրջանառության կազմում և ապահովում,
- Բեռնափոխադրվող ապրանքների համար սահմանված բոլոր տեսակի ժանկետների պահպանում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն լոգիստիկայի և հարակից այլ ոլորտում,
- Լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում,
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ /պարտադիր/,
- Լեզուների իմացություն` ռուսերեն,անգլերեն /պարտադիր/,
- Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն,
- Բանակցային և հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 09:00-18:00,
Հասցե` Էրեբունի։
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: