Մաքրուհի
Լեռնամետալուրգիայի Ինստիտուտ ՓԲԸ
Նկարագրություն
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում մաքրուհիների։
Պարտականություններ
- Իրականացնել մաքրման աշխատանքներ։
- Ապահովել աշխատանքային տարածքների մաքրությունը։
- Հետևել սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին։
Պահանջներ
- Պատասխանատվության և պարտաճանաչության զգացում։
- Աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա աշխատանքային շաբաթ, 8 ժամյա աշխատանքային օր։
Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ՓԲԸ-ն տարածաշրջանային նշանակություն ունեցող համապարփակ գիտահետազոտական և ճարտարագիտական կազմակերպություն է:
1994 թվականին ինստիտուտը գրանցվել է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից` որպես «Հայաստանի Գունավոր Մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» («Հայգիտգունմետգիտնախագիծ») Պետական ձեռնարկություն, որը 02.02.1998 թվականին վերակազմավորվել է «Հայգիտգունմետգիտնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության, իսկ 08.12.1999 թվականին անվանափոխվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության:
Միավորված ինստիտուտի գործունեությունն իրականացվում էր մի քանի ուղղություններով, այդ թվում.
-հանքավայրերի մշակման արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների կատարելագործում և նոր, առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծում, որոնք հնարավորություն կտային ավելացնելու կոնդիցիոն հումքի ելքը և կնվազեցնեին արդյունահանման ծախսատարությունը.
-մոլիբդենի, պղնձի և այլ գունավոր, հազվագյուտ և ազնիվ մետաղների կորզման ցուցանիշների բարձրացման և ոչ հանքային հումքի հարստացման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների մշակում.
-հանքավայրերում աշխատանքային պայմանների բարելավման և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով հանքերի և հանքահարստացուցիչ ֆաբրիկաների տարածքների փոշեզերծման միջոցառումների մշակում.
-պղնձի, ալյումինի, մագնեզիումի և այլ մետաղների մետալուրգիայի տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում և հանքաքարից, խտանյութից ու թափոններից ազնիվ, հազվագյուտ և ցրված բաղադրիչների համալիր կորզման ռացիոնալ սխեմաների մշակում: