Լոգիստիկայի և վաճառքի վերլուծության մասնագետ
Պրեմիեր ֆուդս ՍՊԸ
Նկարագրություն
«Պրեմիեր Ֆուդս» ընկերությունը փնտրում է լոգիստիկայի և վաճառքի վերլուծության մասնագետ, ով պատասխանատու կլինի համապատասխան ծրագրում փաստաթղթերի ձևակերպման, հաշվետվությունների պատրաստման և ներկայացման, հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման, ինչպես նաև պաշտոնական պարտականություններից բխող այլ աշխատանքների իրականացման համար։
Պարտականություններ
- Հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում: Պատվերների հիման վրա հաշիվ-ապրանքագրերի ստեղծում «e-invoicing» համակարգում և դրանց գրանցում 1C ERP-ում,
- Ճշգրտումներ: Սխալների կամ փոփոխությունների դեպքում ճշգրտող հաշիվների դուրսգրում կամ չեղարկում և համապատասխան փոփոխությունների կատարում 1C ERP-ում,
- Վերադարձների ձևակերպում: Ժամկետանց կամ խնդրահարույց ապրանքների վերադարձի գործընթացի կազմակերպում, պատճառների վերլուծություն և գրանցում համակարգում,
- Փաստաթղթերի հսկողություն: Վերադարձի փաստաթղթերի պատրաստում, առաքիչներին փոխանցում և ամբողջ փաստաթղթաշրջանառության վերահսկում,
- Վաճառակետերից ստացված հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ետգնումների մուտքագրում 1C ERP համակարգ,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում, որոնք համապատասխանում են աշխատանքային պրոֆիլին և սահմանված են օրենսդրությամբ ու ընկերության ներքին կանոնակարգերով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտություն, հաշվապահություն),
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ կամ հարակից ոլորտում,
- 1C 8.3 ERP համակարգի և e-invoicing համակարգի իմացություն, Excel ծրագրի լավ իմացություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Միաժամանակ մի քանի գործընթացներ, ծրագրեր և վերջնաժամկետներ կառավարելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Carlsberg Group and Makfa in RA.