Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կորպորատիվ հաճախորդների հաշիվների կառավարման մենեջեր

Ինեկոբանկ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
10.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Մինչ մեր թիմին միանալու հայտը լրացնելը, պատասխանենք 3 կարևոր հարցերի:


Ո՞րն է լինելու աշխատանքում ամենահետաքրքիր մասը

  • Հաճախորդների ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացումը։
  • Հաճախորդների ավանդային պորտֆելի, ցպահանջ հաշիվների ձևավորում և կառավարումը։
  • Հաճախորդների կողմից իրականացվող բոլոր տեսակի փոխանցումների և արտարժութային փոխարկումների ծավալների ավելացումը։
  • Հաճախորդի ընթացիկ պահանջմունքի և հնարավորությունների անընդհատ ուսումնասիրությունը, նոր ծառայությունների առաջարկների ներկայացումը։
  • Ստորաբաժանման աշխատակիցներին կցված հաճախորդների դժգոհությունների բացահայտում և լուծմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։
  • Հաճախորդների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների ապահովում`սահմանված ժամկետներում։
  • Պայմանագրերի կնքման գործընթացի ժամկետի և որակի հսկողությունը։

Ի՞նչ ենք մենք ակնկալում

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտներում։
  • 2+ տարվա աշխատանքային փորձ սպասարկման և վաճառքի ոլորտում։
  • Վաճառքների մեխանիզմների լավ իմացություն։
  • Բանկային գործի իմացություն։
  • Անգլերենի գերազանց և ռուսերեն լավ իմացություն։
  • MS Office-ի իմացություն։


Ի՞նչ ենք մենք առաջարկում քեզ

  • Աճելու հնարավորություն Հայաստանի առաջատար թվային բանկերից մեկում։
  • Բարձր եկամուտ՝ աշխատավարձ, տարեվերջյան պարգևատրում, KPI-ի արդյունքներով պայմանավորված տարեկան պարգևատրումներ աշխատավարձի պատիկներով։
  • Առողջության ապահովագրություն։
  • Բանկային ծառայություններից օգտվելու արտոնյալ պայմաններ, որոնք, ի դեպ, ոլորտում լավագույն առաջարկն են։
  • Շարունակական կրթություն և զարգացում։

Դիմի՛ր և միացի՛ր Ինեկոթիմին մինչև փետրվարի 10-ը։

Ընկերության մասին
address
Հասցե
17, Թումանյան փողոց, Երևան
address
Աշխատակիցների քանակ
501-1000

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։

Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում