Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կառավարչական հաշվառման ավագ հաշվապահ/կառավարչական հաշվառման թիմի ղեկավար

"Natfood" CJSC

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
15.07.2026

Նկարագրություն

Բիէլլա մսամթերքի գործարանը կառավարչական հաշվառման բաժնի թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով փնտրում է վերլուծական մտածողությամբ ավագ հաշվապահի մեր թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Ապահովում է արտադրական բիզնեսի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ ճշգրիտ և ժամանակին կառավարչական հաշվառման տվյալները,

  • Կազմում է կառավարչական հաշվառման հաշվետվություններ (Եկամուտների ու ծախսերի, ֆինանսական վիճակի և այլն),

  • Իրականացնում է արտադրական ինքնարժեքի հաշվառումը (հումք, կիսաֆաբրիկատներ, կորուստներ), արտադրական ծախսերի հաշվառումը և բաշխումը, իրականացնում է աշխատանքի վարձատրության հաշվառումը և բաշխումը,
  • Իրականացնում է շեղումների վերլուծություն փաստացին նորմատիվայինի նկատմամբ,
  • Իրականացնում է իր ենթակայութմաբ գտնվող հաշվապահների և հաշվետարների ղեկավարումը, աշխատանքի արդյունավետ բաշխումը, վերջիներիս կողմից կատարված աշխատանքի վերահսկողությունը,
  • Մասնակցում է ERP արտադրական հաշվառման համակարգի ներդրմանն ու զարգացմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա փորձ արտադրական ոլորտում,
  • Ինքնարժեքի հաշվարկի և արտադրական հաշվառման հիմունքների իմացություն
  • Excel-ի բարձր մակարդակի տիրապետում
  • ERP համակարգերի՝ 1C ծրագրի իմացություն
  • Վերլուծական մտածողություն

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Ջրվեժ, Քոչինյան 13/10
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 60 477 400

“NATFOOD” CJSC is engaged in the meat processing industry which represents “Biella” brand.

“ԲիԷլլա” -ի ստեղծման և զարգացման պատմությունը

Բարի գալուստ Նատֆուդ մսամթերքի գործարան, ցանկանում եք գտնել մանրամասն ինֆորմացիա մեր մասին, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։

1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:

2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:

2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:

«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը: Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:

Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:

2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:

Արդյունքում կառուցվեց գործարան: Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում