Կահույքագործ / կահույքի արտադրամասի աշխատակից
ԴՈՒՍՈՆ
Նկարագրություն
Արտադրամասում պահանջվում են կահույքագործեր և կահույքի վարպետներ՝ ինչպես փորձառու, այդպես էլ՝ սկսնակ (մենք սովորեցնում ենք):
- Աշխատավայր՝ ք. Մասիս, Հ. Վարդանյան 42
Պարտականություններ
- Կահոյքի արտադրամասում աշխատանք:
Պահանջներ
- Հայերենի իմացություն
- Աշխատանքային փորձ կահույքի արտադրությունում
- Կահույքի արտադրութան սարքավորումների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն
- Ֆիզիկապես աշխատունակություն
- Սովորելու ունակություն և զգտում
- Կարգապահություն
Հավելյալ նշումներ
6-օրյա աշխատանքային գրաֆիկ, կիրակի՝ հանգիստ
Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:
Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:
Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:
Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք: