Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Հիմնադրման տարեթիվ` 09.2023
Աշխատակիցների քանակ` 16-50
Կայք` https://duson.am
Հեռ.` 033105047
Մեր մասին

Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:

Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:

Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:

Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք:

Մեր արժեքները

Duson®-ում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը կարևորագույն արժեքներ են: Այն տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ արտադրամասն է՝ հագեցած նորագույն սարքավորումներով: Արտադրության մեջ համատեղված են տարիների ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթները և ոլորտի նորագույն ձեռքբերումները, ավելին` Duson®-ի արտադրանքի մեջ օգտագործվում է միայն բարձրորակ բնական հումք:

Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Աշխատանք ԴՈՒՍՈՆ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք ԴՈՒՍՈՆ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Աշխատակիցների քանակ
16-50
website
Կայք
Phone
Հեռ.
033105047
date
Հիմնադրման տարեթիվ
09.2023
Industry
Ոլորտ
Վաճառք, Առևտուր