Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կահույքագործ

«ՄԱԴԵՐԱ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-600,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
18.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Madera կահույքի արտադրամասը փնտրում է ընդլայնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի կահույքագործի

Պարտականություններ

  • Կահույքի հավաքում
  • Կահույքի կոմպլեկտավորում և տեղադրում՝ պատվերին համապատասխան
  • Սեփական մոտեցումների և նոր առաջարկների ներկայացում
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ արտադրությունում
  • Փայտի, լամինատի և ՄԴՖի հետ աշխատելու հմտություն
  • Որակյալ արտադրանք ապահովելու բարձր մոտիվացիա
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն
  • Երկարաժամկետ համագործակցություն

Հավելյալ նշումներ

  • Հասցե: Էրեբունի համայնք, Վարդաշեն Գուրգեն Մահարի 129/2
  • Աշխատանքային ժամերը 09:00-19:00
  • Հանգստյան օր՝ կիրակի
  • Վարձատրությունը ամիսը երկու անգամ

Ընկերության մասին
address
Հասցե
Գուրգեն Մահարու 129/2
address
Աշխատակիցների քանակ
16-50

ՄԱԴԵՌԱ կահույքի արտադրամասը, որը նախկինում անվանվել է «VS Furniture», շուկա է մուտք գործել 2014 թվականից։ 2020 թվականին արտադրությունն ու թիմը ընդլայնելուց հետո, վերաբրենդավորվել է և անվանվել «Մադերա», որն էլ իսպաներենից թարգմանաբար նշանակում է փայտ։
«Մադերայի» աշխատակիցներից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ է իր գործում: Աշխատակիցների փորձը և նորագույն սարքավորումները թույլ են տալիս արտադրել անհատական, բացառիկ դիզայներական կահույք՝ համագործակցելով առաջատար դիզայներական ստուդիաների, ինչպես նաև անհատ դիզայներների հետ։
Ցուցաբերելով առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր աշխատանքին՝ ստեղծում ենք նմանը չունեցող և յուրահատուկ կահույք, պահպանելով որակի միջազգային չափանիշները։ Հմուտ աշխատակիցների համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք բավարարել դիզայների և պատվիրատուի պահանջաներն ու ստեղծել այնպիսի կահույք, որը ոչ միայն որակյալ է այլև ընդգծում է յուրաքանչյուր տարածքի ինքնատիպությունը։
«Մադերան» ստեղծում է համապատասխան կահույք, ոչ միայն բնակարանների և առանձնատների, այլև կոմերցիոն տարածքների, ռեստորանների համար՝ արտադրելով լավագույնն ու յուրօրինակը։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում