Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

«ՄԱԴԵՐԱ» ՍՊԸ

Հասցե` Գուրգեն Մահարու 129/2
Հիմնադրման տարեթիվ` 01.2014
Աշխատակիցների քանակ` 16-50
Կայք` https://madera.am
Մեր մասին

ՄԱԴԵՌԱ կահույքի արտադրամասը, որը նախկինում անվանվել է «VS Furniture», շուկա է մուտք գործել 2014 թվականից։ 2020 թվականին արտադրությունն ու թիմը ընդլայնելուց հետո, վերաբրենդավորվել է և անվանվել «Մադերա», որն էլ իսպաներենից թարգմանաբար նշանակում է փայտ։
«Մադերայի» աշխատակիցներից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ է իր գործում: Աշխատակիցների փորձը և նորագույն սարքավորումները թույլ են տալիս արտադրել անհատական, բացառիկ դիզայներական կահույք՝ համագործակցելով առաջատար դիզայներական ստուդիաների, ինչպես նաև անհատ դիզայներների հետ։
Ցուցաբերելով առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր աշխատանքին՝ ստեղծում ենք նմանը չունեցող և յուրահատուկ կահույք, պահպանելով որակի միջազգային չափանիշները։ Հմուտ աշխատակիցների համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք բավարարել դիզայների և պատվիրատուի պահանջաներն ու ստեղծել այնպիսի կահույք, որը ոչ միայն որակյալ է այլև ընդգծում է յուրաքանչյուր տարածքի ինքնատիպությունը։
«Մադերան» ստեղծում է համապատասխան կահույք, ոչ միայն բնակարանների և առանձնատների, այլև կոմերցիոն տարածքների, ռեստորանների համար՝ արտադրելով լավագույնն ու յուրօրինակը։

Մեր արժեքները

Որակ

Թիմի բազմամյա աշխատանքային փորձը, արտադրամասի գերժամանակակից սարքավորումները, անհրաժեշտ պայմաններն ու բացառապես բարձրորակ նյութերը հնարավորութուն են տալիս առաջարկել եվրոպական չափանիշներին համապատասխան և բարձր որակական հատկանիշներով օժտված արտադրանք:

Յուրահատուկ

Մեր կահույքի արտադրամասը հաճախորդներին առաջարկում է յուրահատուկ լուծումներ: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի առաջատար դիզայն ստուդիաների հետ՝ ստեղծելով կահույք, որը կարտահայտի մեր հաճախորդների անհատական ոճն ու նախասիրությունները: Դրա շնորհիվ դարձել ենք ամենավստահելի արտադրողներից մեկը ոլորտում:

Աշխատանք «ՄԱԴԵՐԱ» ՍՊԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք «ՄԱԴԵՐԱ» ՍՊԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Գուրգեն Մահարու 129/2
address
Աշխատակիցների քանակ
16-50
date
Հիմնադրման տարեթիվ
01.2014
Industry
Ոլորտ
Արտադրություն, Գործառնություն
Սոցիալական ցանցեր