Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լաբորանտ սաղմնաբանական լաբորատորիաում (սպերմոլոգ)

Վիտրոմեդ բժշկական կենտրոն

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն, Կենսաբանական, Քիմիական
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
05.12.2026

Նկարագրություն

«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի լաբորանտ/սպերմոլոգի՝ միանալու սաղմնաբանական լաբորատորիայի թիմին։

Պարտականություններ

Աշխատակիցը պետք է՝

  • Իրականացնի սերմնահեղուկի հետազոտություն (սպերմոգրամա),

  • Ընդունի, մշակի և նախապատրաստի սերմնահեղուկը արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) և ներարգանդային սերմնավորման (ԱՍ) ծրագրերի համար,

  • Իրականացնի սերմնահեղուկի կրիոսառեցում և պահպանում,

  • Հայտնաբերի սպերմատոզոիդներ PESA, TESA, TESE և Micro-TESE միջամտությունների արդյունքում ստացված կենսաբանական նյութում,

  • Վարի բժշկական փաստաթղթերը և կազմի հաշվետվություններ,

  • Աշխատի բժշկական տեղեկատվական համակարգում (ՄՏՀ/MIS),

  • Պահպանի լաբորատորիայի ներքին կարգերը, աշխատանքային ընթացակարգերը և որակի վերահսկման պահանջները։

Պահանջներ

Թեկնածուն պետք է՝

  • Ունենա միջին մասնագիտական կրթություն (լաբորանտ) կամ բարձրագույն կրթություն (կենսաբան, լաբորատոր ախտորոշման բժիշկ),

  • Լավ տիրապետի համակարգչային ծրագրերին,

  • Ունենա պատասխանատվության բարձր զգացում, լինի ուշադիր մանրուքների նկատմամբ, բարեխիղճ և աշխատասեր,

  • Կարողանա արդյունավետ կազմակերպել իր աշխատանքը,

  • Պատրաստ լինի ձեռք բերելու նոր մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:

  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Աշխատանք վերարտադրողական բժշկության ժամանակակից բժշկական կենտրոնում,

  • Մասնագիտական ուսուցում աշխատանքի վայրում,

  • Բարեհամբույր մասնագիտական թիմ և հարմարավետ աշխատանքային պայմաններ։

Հավելյալ տեղեկություններ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա

  • Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–17:00

  • Շաբաթ՝ 09:00–14:00

  • Ընդմիջում՝ օրական 1 ժամ (երկուշաբթի-ուրբաթ)։

Աշխատավայր՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Այասի 10/2։

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Այասի փողոց 10/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
010750085

«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը Երևանում գործող բազմապրոֆիլ կլինիկա է՝ ավելի քան 15 տարվա փորձով։ Մեր առանցքային ուղղություններից է վերարտադրողական բժշկությունը․ կենտրոնի մասնագետների օգնությամբ լույս աշխարհ է եկել ավելի քան 7 000 երեխա։

Կլինիկայի հիմնական ուղղություններն են՝

  • Անպտղության ախտորոշում և բուժում,

  • Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և օժանդակ վերարտադրողական այլ տեխնոլոգիաներ,

  • Վիրաբուժական ծառայություններ,

  • Մեծահասակների պոլիկլինիկական բուժօգնություն։

Մեր աշխատանքում կարևորում ենք բուժօգնության որակը, բժշկական էթիկան և պացիենտի նկատմամբ հարգալից ու պատասխանատու վերաբերմունքը։

«Վիտրոմեդ»-ի թիմում գնահատում ենք մասնագիտական պատրաստվածությունը, պատասխանատվությունը, թիմային համագործակցությունն ու շարունակական զարգացումը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում