Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
Վիտրոմեդ բժշկական կենտրոն
«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը Երևանում գործող բազմապրոֆիլ կլինիկա է՝ ավելի քան 15 տարվա փորձով։ Մեր առանցքային ուղղություններից է վերարտադրողական բժշկությունը․ կենտրոնի մասնագետների օգնությամբ լույս աշխարհ է եկել ավելի քան 7 000 երեխա։
Կլինիկայի հիմնական ուղղություններն են՝
-
Անպտղության ախտորոշում և բուժում,
-
Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և օժանդակ վերարտադրողական այլ տեխնոլոգիաներ,
-
Վիրաբուժական ծառայություններ,
-
Մեծահասակների պոլիկլինիկական բուժօգնություն։
Մեր աշխատանքում կարևորում ենք բուժօգնության որակը, բժշկական էթիկան և պացիենտի նկատմամբ հարգալից ու պատասխանատու վերաբերմունքը։
«Վիտրոմեդ»-ի թիմում գնահատում ենք մասնագիտական պատրաստվածությունը, պատասխանատվությունը, թիմային համագործակցությունն ու շարունակական զարգացումը։