Գույքի հսկիչ
Ինեկոբանկ ՓԲԸ
Նկարագրություն
Ինեկոբանկը փնտրում է գույքի հսկիչ։
Պարտականություններ
- Մասնաճյուղի բացում և փակում, այլ դեպքում ղեկավարի համաձայնության ապահովում,
- Դրամապահոցի բացման/փակման վերահսկում,
- Տեսախցիկների անխափան աշխատանքի ապահովում, խնդրի դեպքում տեղեկացում անմիջական ղեկավարին,
- Կոնֆլիկտային հաճախորդների դեպքում իրավիճակի լիցքաթափում, անհնարինության դեպքում համագործակցող անվտանգության ընկերության ներգրավում,
- Անվտանգության համակարգերի անխափան աշխատանքի ապահովում, խնդրի դեպքում տեղեկացում անմիջական ղեկավարին,
- Տարածքում առկա գույքի բարվոք վիճակի պահպանում,
- Գովազդային վահանակների և արտաքին լուսավորության բարվոք տեսքի պահպանում,
- Նոր տեղադրվող և առկա գույքի, տեխնիկայի համապատասխանության վերահսկում և պահպանում,
- Մաքրության աշխատանքների վերահսկում,
- Տարածքի առկա թերությունների վերացում՝ դռների բռնակներ, փականներ, բանալիներ, լամպեր, ծորակներ, սանհանգույցի պարագաներ,
- Տարածքում տնտեսական ապրանքների առկայության ապահովում, դիսպենսերի խմելու ջրի ապահովում,
- Բացահայտված թերությունների տեղեկացում անմիջական ղեկավարներին,
- Անցաքարտի գրանցման համակարգի վերահսկում,
- Տեղեկատվական անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն,
- Մասնաճյուղի տարածքում կողմնակի անձանց մուտքի արձանագրում և տեղեկացում անմիջական ղեկավարներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն:
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ
- Կոնֆլիկտային իրավիճակերի լուծման և կանխման ունակություն,
- Լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն,
- Առողջ դատելու ունակություն,
- Կոորդինացում և վերահսկողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա, երկուշաբթի-ուրբաթ՝ 9։00-18։00, շաբաթ՝ 9։00 - 14։30։
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։