Գրաֆիկ դիզայներ
ԴՈՒՍՈՆ
Նկարագրություն
Մեր թիմը փնտրում է ստեղծագործ և պատասխանատու Գրաֆիկ դիզայների՝ երկարաժամկետ համագործակցության համար։
Հիմնական պարտականություններ
- Social Media հրապարակումների և Story-ների դիզայնի պատրաստում
- Գովազդային արշավների վիզուալների ստեղծում
- Web banner-ների և կայքի համար գրաֆիկական նյութերի պատրաստում
- POS և տպագիր նյութերի ձևավորում
- Ակցիաների և հատուկ նախագծերի վիզուալների մշակում
- Գոյություն ունեցող դիզայնների ադապտացում տարբեր չափերի և ֆորմատների
Պահանջվող հմտություններ
- Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերի վստահ տիրապետում
- Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Digital և Social Media ձևաչափերի լավ իմացություն
- Տպագրական նյութերի պատրաստման փորձ
- Typography-ի, կոմպոզիցիայի և գունային համադրությունների լավ զգացողություն
- Արագ և որակյալ աշխատելու ունակություն
- Feedback-ի հիման վրա արագ փոփոխություններ կատարելու պատրաստակամություն
- Միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողություն
- AI design գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա
- Աշխատանքային ժամեր՝ 09:30–18:30
- Աշխատավայր՝ ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 42
Եթե սիրում եք ստեղծագործական աշխատանք, ունեք դիզայնի լավ ճաշակ և ցանկանում եք միանալ մեր թիմին, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն և պորտֆոլիոն։
Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:
Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:
Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:
Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք: