Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների բաժնի ղեկավար

Ինեկոբանկ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
12.10.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական պարտականություններ.

  • Գնումների գործընթացի կազմակերպում, վարում և վերահսկողություն
  • Ստորաբաժանման բիզնես-գործընթացների կառավարում
  • Մատակարարների ընտրության և հետագա աշխատանքների կարգավորում
  • Գնումների համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վերահսկում
  • Գնառաջարկների վերահսկողություն
  • Ադմինիստրատիվ հայտերի հիման վրա պահեստների բնականոն աշխատանքների համար անհրաժեշտ գույքի ապահովում
  • Ստորաբաժանման գործունեության ընթացքում լավագույն գին/որակ համադրության ապահովման վերահսկում
  • Ստորաբաժանման աշխատակիցների կատարողականի գնահատում, առաջարկների ներկայացում
  • Ծառայության ղեկավարին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ներկայացնում
  • Նոր աշխատակիցների ուսուցում

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա գնումների կառավարման մասնագիտական փորձ
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (գերազանց)
  • MS Office

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն
  • Կոորդինացում և վերահսկողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Ճկունություն
  • Վճռականություն
  • Առողջ դատելու ընդունակություն
  • Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն

Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը:

Ընկերության մասին
address
Հասցե
17, Թումանյան փողոց, Երևան
address
Աշխատակիցների քանակ
501-1000

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։

Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում