Գլխավոր հաշվապահ (հաշվապահ)
Շենգավիթ բժշկական կենտրոն
Նկարագրություն
Շենգավիթ բժշկական կենտրոնը փնտրում է գլխավոր հաշվապահի։
Պարտականություններ
- Հաշվապահական ստորաբաժանման աշխատակիցների գործառնությունների բաշխում, կառավարում, հաշվապահական փաստաթղթավորման կանոնակարգում, վերահսկում և ստուգում,
- Ապահովել ներքին վերահսկողության ընթացակարգերի և հաշվապահական հաշվառման քաղաքականության համապատասխանությունը
- Ապահովել ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի, գույքահարկի, հողի հարկի, և այլնի վերաբերյալ ճշգրիտ և ժամանակին վիճակագրական և հարկային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը,
- Պատրաստել տարեկան ֆինանսական հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է հաշվապահի որակավորումով),
- Մինիմում 5 տարվա գլխ. հաշվապահի աշխատանքային փորձ`մասնագիտական հմտություններով օրենսդրության և ստանդարտների իմացություն,
- Հաշվապահական ավտոմասցված ծրագրերի գիտելիքներ, (1-C, ՀԾ հաշվապահ համակարգ),
- Մարդկային հատկանիշներ՝ ինչպիսիք են պատասխանատվությունը և ուշադրությունը։
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, հարմարավետ, եվրոպական չափորոշիչներին համապատասխանող բժշկական կենտրոն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բարձրակարգ, բազմապրոֆ բժշկական կենտրոն:
Ներկայիս ժամանակակից, հյուրընկալ, բազմապրոֆիլ «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեության ակունքները ձևավորվել են 1964 թ.-ից: Նախկինում այն հայտնի է եղել որպես թիվ 3-րդ ծննդատուն:
1988 թ.-ին, երբ չկային բավարար պայմաններ, պատշաճ բուժտեխնիկա, 3-րդ ծնդատան մասնագետների թիմը գլխավորել է երիտասարդ, խոստումնալից մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը՝ որպես գլխավոր բժիշկ:
1991թ․-ին Սերգեյ Ուռումյանի նախաձեռնությամբ բացվեցին գինեկոլոգիայի, ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմուքները:
2001թ. ծննդատունը վերակազմավորվեց «Շենգավիթ» ԲԿ-ի, իսկ մեկ տարի անց վերածվեց բազմապրոֆիլ բժշկական-ախտորոշիչ կենտրոնի:
2000 թվականից մինչ օրս «Շենգավիթ» ԲԿ-ը սերտ համագործակցում է Կալիֆոռնիկան համալսարանի պրոֆեսոր, մանկաբարձ- գինեկոլոգ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Պետրոս Կոջյանի և Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միության հետ: Պետրոս Կոջյանի ներդրումներով հիվանդանոցը համալրվել է այդ ժամանակաշրջանի նորագույն բուժսարքավորումներով և տեխնիկայով: Ստեղծվել են էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, գինեկոլոգիան և վիրաբուժական բաժանմունքերը:
2009 թվականին կազմվեց և հաստատվեց բոլորովին նոր ձևաչափով, եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բազմապրոֆիլ բժշկական հաստատության շենքի նախագիծը։ 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ նոր մասնաշենքի պաշտոնական բացումը:
“Հարմարավետություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուին” սկզբունքով աշխատող «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեությունը հիմնված է ապացուցողական բժշկության և գրագետ կառավարման սկզբունքների վրա: Մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ – ում և արտերկրի հայտնի կլինիկաներում: Մենք համագործակցում ենք Բելգիայի, Գերմանիայի, ԱՄՆ, Իսրայելի, Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ:
«Շենգավիթ» ԲԿ-ը հագեցած է եվրոպական ընկերությունների լավագույն գերժամանանակից բուժսարքավորումներով, հարմարավետ հիվանդասենյակներով, բազմապրոֆիլ բաժանմունքներով, որոնք ապահովում են հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը:
Մեր նպատակների անկյունաքարը բարի համբավն է, աշխատաոճը՝ պացիենտակենտրոն: Մենք խթանում ենք նաև բժշկական տուրիզմի զարգացումն ու ստեղծում բուժման մատչելի պայմաններ ՀՀ բնակչության սոցիալական բոլոր խմբերի համար:
«Շենգավիթ» ԲԿ-ը ԵՊԲՀ վրաբուժության, ճառագայթաբանության, ակնաբուժության, գինեկոլոգիայի, անեսթզիոլոգիայի և այլ ամբիոնների, ՀՀ ԱԱԻ և Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսումնական, կլինիկական բազան է, որտեղ իրենց մասնագիտական վերապատրաստումներն են անցնում բակալավրերն ու մագիստրոսները:
1988 - 2020 թթ. կլինիկան ղեկավարել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը, որի վախճանից հետո նրան փոխարինել է Ալեքսանդր Սերգեյի Ուռումյանը: