Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ - հսկիչ խորհրդատուներ

Սիթի ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 130,000-180,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
22.11.2025

Նկարագրություն

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը սիրով աշխատանքի է հրավիրում գանձապահների և հսկիչ խորհրդատուների։

Պարտականություններ

  • Հաճախորդի պատշաճ սպասարկում և ապրանքների ճշգրիտ ներկայացում,
  • Ապրանքների դասավորվածության վերահսկում,
  • Բարեկիրթ սպասարկում,
  • Պատասխանատու և սրտացավ մոտեցում։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելության,
  • Հայերեն պարզ և գրագետ խոսք,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատելով Երևան Սիթի Սուպերմարկետների ցանցում Դուք կունենաք՝

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Վճարովի հանգստյան օրեր,
  • Տարեկան արձակուրդ 24 աշխատանքային օր։

Եթե հետաքրքրեց, ուրեմն զանգահարե՛ք +374 55 25 44 44 հեռախոսահամարով:

Դիմելու համար կարող եք այցելել կենտրոնական գրասենյակ ՝ Սեբաստիա 143։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:

«Երևան Սիթի» Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի» Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:

Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Տարբեր ապրանքատեսակների համար շաբաթական չորս անգամ գործող «Կես գին» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները (նրանց տրված արտոնություններին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում):

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում