Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:
«Երևան Սիթի» Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի» Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:
«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:
Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Տարբեր ապրանքատեսակների համար շաբաթական չորս անգամ գործող «Կես գին» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները (նրանց տրված արտոնություններին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում):