Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆիզիկական անձանց գործերով դատական սպասարկման բաժնի Իրավախորհրդատու

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 30.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է
  • ՀՀ քաղաքացիական և բանկային օրենսդրության իմացություն
  • Ֆինանսաբանկային ոլորտում կամ իրավաբանական ընկերությունում համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Datalex.am կայքի իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների միջին իմացություն
  • MS Office լավ իմացություն

Հիմնական պարտականություններ.

  • Ֆիզիկական անձանց գործերով իրականացնում է Բանկի շահերի պաշտպանություն դատարաններում, հայցադիմումների, վճարման կարգադրության դիմումների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
  • ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված գործառույթների իրականացում և դատական նիստերի մասնակցություն
  • Խնդրահարույց մասսայական վարկերի սպասարկման ընթացակարգով և Իրավաբանական ծառայության կանոնակարգով սահմանված՝ դատական սպասարկման աշխատանքին վերաբերող գործառույթների կատարում
  • Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված այլ աշխատանքների իրականացում:
  • Դատական գործերի արխիվացում։

Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

  • Համագործակցելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
  • Լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու հմտություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. հունիսի 30-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում