Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆիզիկական անձանց գործերով դատական սպասարկման բաժնի Ավագ Իրավախորհրդատու

Ինեկոբանկ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Իրավաբանական
Վերջնաժամկետ`
14.10.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական պարտականություններ.

  • Ֆինանսական համակարգի հաշտարարին ուղղված բողոքների պատասխանների կազմում
  • Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների դատական կարգով բողոքարկում
  • Բանկի դեմ ուղղված դատական գործերով բանկի շահերի պաշտպանություն դատարաններում
  • Հաճախորդների կողմից կատարված գործարքների մասով բողոքների պատասխանների կազմում
  • Ընդհանուր սեփականությունից բաժնեմասի առանձնացման գործերի մասով կադաստրային հարցումների իրականացում, գնման առաջարկների ուղարկում և հայցադիմումների կազմում
  • Վերաքննիչ, վճռաբեկ բողոքների կազմում
  • Բանկի շահերի պաշտպանություն ՀՀ դատարաններում, այլ պետական մարմիններում, հայցադիմումների, առարկությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում դատարաններին, դատական նիստերի մասնակցություն, տարատեսակ հարցումների և դիմումների կազմում

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • 2+ մասնագիտական փորձը դատական ոլորտում /բանկ/ դատարան/ փաստաբանական գրասենյակ/ պարտադիր է
  • Քաղաքացիական, քաղաքացիական դատավարության օրենսգիրք,
  • Դատական ակտերի հարկադիր կատարման, Սպառողական կրեդիտավորման, Ֆիանասնական համակարգի հաշտարարի, Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին ՀՀ օրենքների իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • MS Office լավ իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Համագործակցելու ունակություն
  • Թիմայնություն
  • Բանակցելու ունակություն
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
  • Լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու հմտություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը:

Ընկերության մասին
address
Հասցե
17, Թումանյան փողոց, Երևան
address
Աշխատակիցների քանակ
501-1000

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։

Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում