
Ֆինանսիստ
"Natfood" CJSC
Նկարագրություն
Բիէլլա մսամթերքի գործարանը ֆինանսական բաժնի թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով փնտում է վերլուծական մտածողությամբ ֆինանսիստի մեր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Իրականացնում է կառավարչական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումը ու ներկայացումը, առհաշիվ հաշվետվությունների ձևակերպումը,
- Իրականացնում է ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը կառավարչական հաշվառման հաշիվներում,
- Ապահովում է արտադրության և շրջանառության ծախսերի նախահաշվի իրականացման, արտադրանքի իրացման, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման), կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների, ինչպես նաև ֆինանսական, հաշվարկային և վարկային գործառնությունների հաշվառումը,
- Իրականացնում է կրեդիտորական պարտքերի ճշտում, առաքիչների հաշվարկների վարում, դրամական շարժի հետ կապված այլ անալիտիկ հաշվետվությունների կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտական ուղղվածությամբ,
- Պարտադիր աշխատանքային փորձով,
- 1C ծրագրի գերազանց իմացություն,
- MS Excel-ի խորացված իմացություն,
- E-invoicing համակարգի կիրառման հմտություն,
- ՀԾ-ի կիրառման հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային ռեժիմ։