
Ֆինանսական մասնագետ
Decora
Նկարագրություն
«Դեկորա Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում սկսնակ և փորձառու Հաշվետարների, Օպերատորների ֆինանսական և հաշվապահական բաժիններին միանալու համար։
Պարտականություններ
- E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում, ստացած հաշիվների մուտքագրում,
- Ապրանքների ծրագրային մուտքագրում,
- Հաշիվ-ապրանքագրերի ստուգում, հաստատում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը,
- Ղեկավարության կողմից տրվող այլ աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն տնտեսագիտական, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտներում,
- Հաշվապահական դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացությունը (բազային) կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն (Ընկերությունը հնարավորություն է տալիս զարգացնելու կամ ձեռք բերելու ծրագրային գիտելիքներ),
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սովորելու ցանկություն:
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ Արարատյան 88/8 (Չարբախ)։
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա։