
Ֆինանսական խորհրդատու
Ինեկոբանկ ՓԲԸ
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Հաճախորդի պահանջմունքների բացահայտում և խորհրդատվության տրամադրում
- Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում և կիրառում
- Մասնակցություն Բանկի կողմից կազմակերպված արտագնա վաճառքի ակցիաներին, ցուցահանդեսներին
- Բանկի վաճառքներին առնչվող այլ աշխատանքներ
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում ցանկալի է
- Բանկային գործի իմացություն /լավ/
- Հայերեն /գերազանց/, ռուսերեն /լավ/ և անգլերեն /լավ/ լեզուների իմացություն
- MS Office իմացություն /լավ/
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն
- Վաճառքի, բանակցելու և խորհրդատվության հմտություն
- Թիմայնություն
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Նախաձեռնողականություն
- Ճկունություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև 2023թ․ մայիսի 25-ը:
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։