Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հեռահար վաճառքների մասնագետ

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 12.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Հաճախորդների պահանջմունքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
  • Ելքային զանգերի իրականացում՝ հաճախորդների ներգրավմանը միտված միջոցառումների և խաչաձև վաճառքներ իրականացնելու նպատակով
  • Հեռահար ուղիների միջոցով Բանկ դիմած հաճախորդների նույնականացում, հաշիվների բացում, վարկային հայտի ընդունում և լիազորությունների սահմաններում որոշման կայացում, տրամադրման գործընթացի կազմակերպում/սպասարկում
  • Հաճախորդների հետ հետադարձ կապի հաստատում՝ Բանկի ծառայությունների օգտագործման աստիճանը բարձրացնելու և հաճախորդների բավարարվածության մակարդակը որոշելու նպատակով

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • MS Office իմացություն

Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

  • Թիմում աշխատելու հմտություն
  • Նախաձեռնողականություն
  • Սպասարկման և խորհրդատվական հմտություն
  • Հաղորդակցվելու զարգացած ունակություն
  • Ճկունություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. փետրվարի 11-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում