Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ճարտարագետ (տվյալների մշակման կենտրոնի սառեցման և օդափոխման համակարգերի շահագործում)

OVIO

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
20.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Պաշտոնի հիմնական նպատակն է տվյալների կենտրոնի սառեցման համակարգերի տեխնիկական սպասարկում և շահագործում։

Պարտականություններ

OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից

  • Սառեցման համակարգերի սպասարկում և անխափան աշխատանքի ապահովում՝ սառեցման համակարգեր, օդորակիչներ, ֆանկոյլ ագրեգատներ, օդափոխման բլոկներ,
  • Տվյալների կենտրոնի սարքավորումների անխափան սառեցման ապահովում,
  • Տեխնիկական փաստաթղթավորման վարում,
  • Միջադեպերի առկայության դեպքում ժամանակին և պատշաճ էսկալացիա,
  • Իր իրավասության շրջանակներում արտակարգ և վթարային իրավիճակների վերացում,
  • Սառեցման և օդափոխման համակարգերի սպասարկման աշխատանքների իրականացում և մասնակցություն դրանց տեխնիկական սպասարկման կազմակերպման աշխատանքներին (կապալառուների կողմից),
  • Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Առաջատար արտադրողների օդափոխման սարքավորումների և սառնարանային համակարգերի տեխնիկական բնութագրերի, նախագծման առանձնահատկությունների և ռեժիմների, պլանային վերանորոգման իրականացման կարգի, սարքավորումների ընդունման և շահագործման կանոնների հետ կապված գիտելիքներ,
  • Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ,
  • Սառեցման և օդափոխման համակարգերի անվտանգ շահագործման կանոնների իմացություն։

Արի մեր թիմ, եթե...

  • Համբերատար ես և ուշադիր,
  • Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
  • Ունես պատասխանատվության բարձր զգացում,
  • Պատրաստ ես արագ արձագանքել տարբեր իրավիճակների։

Հավելյալ նշումներ

OVIO-ում աշխատելու առավելությունները

  • Առողջության ապահովագրություն,
  • Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
  • Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
  • Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
  • Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
  • Թիմային միջոցառումներ,
  • Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Աբովյան, Խաղաղության 1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37460464646

OVIO-ն, հանդիսանալով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը, 2012 թվականից սկսած մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար։

OVIO-ի թիմը տարեցտարի և մշտապես աճում է ոչ միայն քանակապես, այլև որակապես՝ ընկերության կողմից աշխատակիցներին շարունակական ուսուցման և վերապատրաստումների շնորհիվ։

OVIO-ն կարևոր դեր է խաղում ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ գործարկելով երկրի առաջատար տվյալների մշակման կենտրոնը: Հայաստանում կառուցված տվյալների մշակման կենտրոնը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլև հնարավորություն է տվել ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, ինչը նպաստել է տեղական մասնագետների զարգացմանը։ Կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվում են, ինչի շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ և մասնագիտական գիտելիքներ՝ որակապես փոխելով ՀՀ ՏՏ ոլորտի որակավորված մասնագետների մակարդակը։

OVIO-ի գաղափարախոսությունը հիմնված է բաց, թափանցիկ և հոգատար մոտեցման վրա, որտեղ յուրաքանչյուր աշխատակից և հաճախորդ գտնվում է ուշադրության կենտրոնում: Ընկերության նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ թիմի յուրաքանչյուր անդամ կարող է իր ներդրումն ունենալ նորարարական լուծումների մշակման և հաճախորդների համար լավագույն ծառայությունների մատուցման գործում։

OVIO-ին միանալը նշանակում է դառնալ այնպիսի թիմի անդամ, որը հարգում է ընկերության արժեքներն ու պատասխանատվությունը, խթանում է նորարարությունը և մշտապես ուղղված է նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի կարիքների բավարարմանը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում