Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Հասցե` ք․ Աբովյան, Խաղաղության 1
Հիմնադրման տարեթիվ` 10.2024
Աշխատակիցների քանակ` 151-500
Հեռ.` 37460464646
Մեր մասին

OVIO-ն, հանդիսանալով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը, 2012 թվականից սկսած մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար։

OVIO-ի թիմը տարեցտարի և մշտապես աճում է ոչ միայն քանակապես, այլև որակապես՝ ընկերության կողմից աշխատակիցներին շարունակական ուսուցման և վերապատրաստումների շնորհիվ։

OVIO-ն կարևոր դեր է խաղում ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ գործարկելով երկրի առաջատար տվյալների մշակման կենտրոնը: Հայաստանում կառուցված տվյալների մշակման կենտրոնը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլև հնարավորություն է տվել ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, ինչը նպաստել է տեղական մասնագետների զարգացմանը։ Կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվում են, ինչի շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ և մասնագիտական գիտելիքներ՝ որակապես փոխելով ՀՀ ՏՏ ոլորտի որակավորված մասնագետների մակարդակը։

OVIO-ի գաղափարախոսությունը հիմնված է բաց, թափանցիկ և հոգատար մոտեցման վրա, որտեղ յուրաքանչյուր աշխատակից և հաճախորդ գտնվում է ուշադրության կենտրոնում: Ընկերության նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ թիմի յուրաքանչյուր անդամ կարող է իր ներդրումն ունենալ նորարարական լուծումների մշակման և հաճախորդների համար լավագույն ծառայությունների մատուցման գործում։

OVIO-ին միանալը նշանակում է դառնալ այնպիսի թիմի անդամ, որը հարգում է ընկերության արժեքներն ու պատասխանատվությունը, խթանում է նորարարությունը և մշտապես ուղղված է նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի կարիքների բավարարմանը։

Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Աշխատանք OVIO-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք OVIO-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
ք․ Աբովյան, Խաղաղության 1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37460464646
date
Հիմնադրման տարեթիվ
10.2024
Industry
Ոլորտ
Այլ Ոլորտներ